f

Անկախ

Запад нам поможет


Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է։ Ուկրաինան իրեն համարում է «քցված» ու մինչեւ կոշիկի պադոշի տակը արեւմտամետ Կիեւում հակաարեւմտյան բունտ է հասունանում։

Իսկ ի՞նչ է եղել։

Պարզապես ավարտվել են

Ջո Բայդեն-Անգելա Մերկել բանակցությունները, որի հիմնական նպատակը Ռուսաստանից դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազային նախագծին վերջնական հավանություն տալն էր, ինչը եւ արվեց։

Ու հիմա Ուկրաինայի քաղաքական իսթեբլիշմենթը իրեն համարում է ռուսական գազի դիմաց դաժանորեն «քցված»։ Այն Ուկրաինան, ով ինչպես ժամանակին Վրաստանը, հանուն արեւմտյան մակիաժի, տեւական խաչակրաց պատերազմների մեջ էր։

ԱՄՆ-Ռուսաստան-Գերմանիա գազային մեծ համաձայնագիրը այլեւս իրողություն է։ «Քցե՞ցին» Ուկրաինային հզոր հոգաբարձու երկրները, ես կարծում եմ՝ ոչ։

Ինչպես ժամանակին իմ հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ եք Ադրբեջանին զենք վաճառում, պատասխանեց ՌԴ դումայի նախկին նախագահը՝ «это только бизнес»։

Ու հետո՝ ինչպես դաժանորեն վկայում է համաշխարհային պատմությունը՝ հատկապես գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով։

Իսկ արեւմտյան վիտամինների վրա հույս դրածների սենտիմենտալ պաչիկները իգրոկ-գերտերությունների բանտիկներին չի։

Հա, չմոռանամ Եվրոպական խորհրդի 2,6 միլիարդով հայկական Էլդորադո կառուցողներին հիասթափեցնել՝ այդ գումարի շատ քիչ չափաբաժինն է, այսպես կոչված ձրի փող՝ մոտ 200 միլիոնը։ Մնացածը արտաքին պարտք է՝ այլեւս խիստ ռիսկային զոնայում գտնվող մեր արտաքին պարտքի բալանսին։

Պլյուս՝ այդ փաթեթով նախատեսված ներդրումային ծրագրերը, երբ մի լուսապայծառ արարատյան առավոտ կզարթնենք ու կիմանանք, որ թուրք Զարդուշտը այդ 2,6 միլիարդի փաթեթում ներդրում է արել Գեղարքունիքում կամ Սյունիքում, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ հայ զինվոր էր մորթում։

Իհարկե, ժանրի կանոնները պահելու համար, Զարդուշտը իր կամպանիան կգրանցի սեյշելյան կղզիների օֆշորում, որ «հայրենասիրական-անիմաստ-թիթիզ» պիկետներից խուսափի։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Ուկրաինա Արևմուտք

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին