f

Անկախ

Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ


Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում այցելել է հայտնի ճապոնացի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ. տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Էիչի Շիբուսավայի կողմից 1922 թվականին Տոկիոյում ստեղծվել է բարեգործական  «Հայ օգնության հիմնադրամը» («The Armenian relief fund»), որը զգալի օգնություն է ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին՝ հատկապես Ճապոնիայի միջոցով դեպի ԱՄՆ և այլ երկրներ տեղափոխվելու և ապաստան գտնելու հարցում: Հիմնադրամի ստեղծման գործում դերակատարություն է ունեցել նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն:

Ժամանակի ամենաազդեցիկ գործիչ, «Ճապոնական կապիտալիզմի հայրը» համարվող Շիբուսավան առաջնորդող դեր է ունեցել Ճապոնիայի ժամանակակից հասարակության զարգացման գործում, եղել է նաև Ճապոնիայում առաջին ժամանակակից բանկի, ինչպես նաև Ճապոնիայի Առևտրի և արդյունաբերության պալատի հիմնադիրը: Նա ներգրավված է եղել մոտ 500 ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների ստեղծման, ինչպես նաև սոցիալական ապահովության, կրթական կազմակերպությունների հիմնադրման գործում: Շիբուսավա Էիչիի դիմանկարը 2024 թվականից լինելու է ¥ 10000 թղթադրամի վրա:

Նախագահ Սարգսյանը Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամում հանդիպում է ունեցել տնօրեն Ջունեցու Կոմացուի և Էիչի Շիբուսավայի ծոռան՝ Մասահիդե Շիբուսավայի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանը այցը կարևոր է համարել մեր երկրի համար: Ողջ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտության հայտնելով ժամանակին Էիչի Շիբուսավայի և նրա հիմնադրամի կողմից հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ նախագահը նշել է, որ Ճապոնիան օրինակ է մեզ համար. «Դուք ևս, որպես ազգ, դժվարին ժամանակներ եք ապրել, ունեցել եք կորուստներ, երբեմն մտածել եք, որ ամեն ինչ կորցրել եք, իսկ հետո վերականգնվել եք և կառուցել եք ձեր հայրենիքը: Հուսով եմ՝ նոր էջ կսկսենք հայ-ճապոնական հարաբերություններում, որը կենտրոնացած կլինի ապագայի, նոր տեխնոլոգիաների, նոր ուղիների վրա: Հենց այս առաքելությամբ եմ ես այստեղ»:

Անդրադառնալով Էիչի Շիբուսավայի գործունեությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Ճապոնացի մեծ գործարարի և բարեգործի կյանքն ու գործունեությունը ոգեշնչող են և ինչ-որ առումով յուրօրինակ ուղերձ՝ հայ-ճապոնական հարաբերությունների խորացման համար:

Այնուհետև նախագահ Սարգսյանը Մասահիդե Շիբուսավային է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալը: 

«Ձեր մեծ պապը՝ Էիչի Շիբուսավան մեծ գործարար էր, Ճապոնիայի տնտեսության հիմնադիրներից մեկը: Նա մեկն է, ում շնորհիվ փրկվեցին մեծ թվով հայեր: Եվ այստեղ խոսքը միայն կյանքեր փրկելու մասին չէ: Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վերապրում ու վերածնվում է, եթե ունի հույս: Կարևոր չէ, թե այսօր որքան ծանր վիճակում ես, եթե կա հույս, կարող ես վերապրել, եթե կա հույս, կարող ես վերակառուցել, եթե կա հույս, կարող ես շարունակել քո կյանքը: Հույս կունենաս, եթե ուժեղ ես, հույս կունենաս, եթե ունես ընկերներ՝ ինչպես 1915 թվականին՝ Ցեղասպանությունից հետո: Մենք ունեինք ընկերներ, և նրանցից մեկը դեսպան Մորգենթաուն էր, իսկ մյուսը՝ Ձեր մեծ պապը,-ասել է նախագահը:

- Այսօր այս գնահատականը ինչ-որ առումով ուղղված է նաև ապագա հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը, Հայաստանի տնտեսական վերածննդին Ճապոնիայի ակտիվ օժանդակությանը, այնպես, ինչպես Ցեղասպանության ժամանակ ճապոնացի մեծ գործարարի ու բարեգործի կողմից հայ ժողովրդին մեկնած ձեռքը նրանց վստահություն ներշնչեց և ապագայի, երազանքների իրականացման ու ապագա հաղթանակներ կերտելու հույս տվեց»:

Նախագահը ծանոթացել է նաև հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին, շրջայց է կատարել հիմնադրամում գործող թանգարանում: Նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի տնօրենը քննարկել են ինչպես գործարար, այնպես էլ հումանիտար ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, խոսել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությունների մասին: Նախագահ Սարգսյանը հիմնադրամի տնօրեն Ջունեցու Կոմացուին և Մասահիդե Շիբուսավային հրավիրել է այցելել Հայաստան:

 

Արմեն Սարգսյան Ճապոնիա աշխատանքային այց պաշտոնական

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին