f

Անկախ

Տպավորություն է, որ Հայաստանում սահմանապահ զորքեր գոյություն չունեն.Ալեքսանդր Ցինկեր. «Հրապարակ»


«Հրապարակի» հարցազրույցը Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ
– Երեւանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա՝ Երասխում, ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակում էր հայկական դիրքերի վրա։ Նաեւ՝ Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում։ Հայաստանյան քաղաքական վերլուծաբաններից շատերը հարց են տալիս՝ ինչո՞ւ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ունե՞ք այդ հարցի պատասխանը։ Նաեւ՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ սա վերաճի մեծածավալ պատերազմի։

– Անկեղծ ասած, տեւական ժամանակ՝ պատերազմից սկսած արդեն 10 ամիս, տպավորություն է, որ միջազգային հանրությունն այնքան էլ ուշադրություն չի դարձնում, որ ինչ-որ տեղ մարդկային ճակատագրեր են որոշվում, որ ինչ-որ տեղ պատերազմ է՝ մարդկանց են սպանում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ անգամ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, այն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին է, ոչ թե հաշտության պայմանագիր, ՄԽ-ն չի սկսել ակտիվ աշխատել։ Ինչպես 20 տարի Արցախի հարցով որեւէ ակտիվ գործողություններ չձեռնարկեց, այնպես էլ լռեց պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Միակ բանը, որ լսում ենք, այն է, որ խումբը պատրաստվում է լուծել հիմնախնդիրներ, գերիների փոխանակման կոչեր է անում։ Թեպետ որեւէ ազդեցություն չի ունենում, միայն ինչ-որ անհատներ են արտահայտվում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը, տեսնելով այս արձագանքը, շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Ինչո՞ւ, որովհետեւ բոլորը սպասում են, որ, ի վերջո, կսկսվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Եվ այստեղ բոլորն իրենց պահանջներն ունեն։ Ադրբեջանական կողմը մտածում է՝ քանի դեռ այս գործընթացը չի սկսվել, մենք որքան շատ նման ագրեսիվ մեթոդներով տարածքներ նվաճենք, այնքան շատ կպահանջենք, որ մեզ մոտ մնան։ Ինձ թվում է՝ հենց այդ պատճառով են իրենց այդպես պահում։ Չեմ կարծում, որ դուք պատերազմի շեմին եք։ Այն չի լինի, եւ վստահ եմ, որ դրան բոլորը դեմ կարտահայտվեն՝ երկրներ, միջազգային կազմակերպություններ։ Բայց սահմանային այս միջադեպերի աղմուկի ներքո փորձում են հնարավորինս շատ պոկել։ Եվ ինձ համար հատկապես ցնցող է այն, որ ինչ-որ գյուղի մոտ ադրբեջանական զինվորականներն անցել են սահմանը, եւ նրանց դեմ դուրս է գալիս ինչ-որ մի գյուղապետ ու փորձում է նրանց հետ ինչ-որ կերպ հարցեր լուծել։ Այսինքն՝ տպավորություն է, որ Հայաստանում սահմանապահ զորքեր գոյություն չունեն։ Կա՛մ դրանք փոքրաթիվ են եւ կա՛մ ինչ-որ այլ խնդիրներով են զբաղված։ Եվ միակ պատասխանը, որը ես կարդում եմ հայաստանյան մամուլում, այն է, որ տեղական համայնքապետերը դիմում են ռուսաստանյան խաղաղապահներին։ Այսինքն՝ այն տպավորությունն է, որ գյուղապետերը Հայաստանի միակ ակտիվ ուժն են։

– Դրա համար էլ համայնքապետերը փռվում են ասֆալտին՝ կալանավորվում։
– Այո։ Նաև ես կարդում եմ, որ հայկական բանակը վերակազմակերպվում է, որ ինչ-որ բարեփոխումներ են անցկացվում, որ այդ գործընթացը հիանալի ընթանում է եւ այլն։ Բայց տեսնելով այն, ինչ կարդում եմ, որեւէ փոփոխություն չեմ տեսնում։ Դրա համար, ցավով եմ ասում, ըստ իս՝ նման միջադեպերը շարունակվելու են, քանի դեռ Հայաստանը չի հակազդում։ Եվ մինչեւ Մինսկի խումբը չհասկանա, որ քանի դեռ լուծված չեն Արցախի կարգավիճակի հարցն ու ճակատագիրը, Հարավային Կովկասում խաղաղություն չի լինի։

  Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
 

մամուլի տեսություն սահմանային լարվածություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին