f

Անկախ

Մեծ Թուրանի իրագործումն ունի 3 խոչընդոտ, որոնք Թուրքիան հաջորդաբար հաղթահարում է․ առաջինը հաղթահարված է


Անկախ-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը պնդեց, որ հաջողությամբ իրագործվում է թուրքական Մեծ Թուրանի ծրագիրը, և մենք մոտ ենք պետության կործանմանը։

-Պարոն Մեսրոբյան, տևական ժամանակ լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին, հիմա էլ Երասխի հատվածում։ Ինչո՞ւ է թիրախավորված սահմանագծի այդ հատվածը։ Կան կարծիքներ, որ դրանք Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված ճնշումներն են Բաքվի կողմից։

-Մենք մոտեցել ենք պետությունը ֆիզիկապես կորցնելուն։ Եվ այստեղ, կախված իրադարձություններից, այս կամ այլ տեղ լինելու են սահմանային լարվածություններ, ընդհուպ լոկալ ընդհարումներ։ Ես տարիներով զգուշացնում էի, որ Մեծ Թուրանի գաղափարն Էրդողանի օրոք վերակենդանացավ, իսկ դրա բանալին Սյունիքն է։ Մեծ Թուրանի իրագործումն ունի 3 խոչընդոտ, որոնք Թուրքիան հաջորդաբար իրագործում է։ Առաջինը Արցախն էր, որը վերանում է։ Երկրորդը Սյունիքն է։ Հիմա փորձում են այդ փուլը հաղթահարել։ Վերացնելով Արցախը՝ Սյունիքը և՛ արևելքից, և՛ արևմուտքից հարվածի տակ է։ Սյունիքը վերցնելուց հետո արդեն կանցնեն երրորդ ու վերջնական փուլին՝ վերացնել Հայաստանը։ Իսկ այդ ընթացքում մենք հովիվների պահանջարկի բավարարումն ենք լուծում գյուղերում։

-Այս փուլում հնարավոր համարո՞ւմ եք նոր բախումներ կամ նոր պատերազմ։

-Այո՛, բայց 4-5 տարի անց։ Մինչ այդ է՛լ ավելի է ուժգնանալու հակառուսական հիստերիան, որպեսզի ռուսական զորքերը հանվեն թե՛ Հայաստանից և թե՛ Արցախից։ Այդ գործի առաջամարտիկի էստաֆետն ապազգային գրանտալափերից փոխանցվեց սուտ ազգայնական գրանտալափերին։

-Պարոն Մեսրոբյան, բայց ընդունեք, որ ռուսական կողմի հայտարարություններն այս իրավիճակում, մեղմ ասած, անհասկանալի են։ Մոսկվան հայտարարում է, որ եռակողմ պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, կյանքի են կոչվում: Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը խոչընդոտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործմանը, մյուս կողմից Արևմուտքն է կոշտ արձագանքներ հղում սահմանային իրավիճակի հետ կապված։ Ի՞նչու է նման հակասական իրավիճակ։

-Բառաաղբը մի կողմ դնենք։ 44-օրյա պատերազմին Արևմուտքը, գործնականում,  մատը մատին չխփեց։ Ի վերջո, պատերազմն ավարտվեց այն պահից, երբ Ռուսաստանը որոշեց զորքերը մտցնել Արցախ։ Մենք ձևին ենք ուշադրություն դարձնում բովանդակության փոխարեն, դրա համար բառերն ու հայտարարություններն ենք մեկնաբանում բուն փաստերի փոխարեն։ Ռուսական զորքը մեր տարածաշրջանում թուրքական ռազմական ակտիվության թիվ 1 խոչընդոտն է այսօր։

-Փորձագիտական շրջանակներում քննարկվում է նոր փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, որտեղ առանցքային է լինելու Սյունիքով միջանցքի տրամադրման հարցը։ Այսինքն, Հայաստանը պատրաստվում է երկրորդ կապիտուլյացիայի՞ն։

-Հայաստանը 2018-ից արդեն պատրաստ է կապիտուլյացիաների շարանի։ Իսկ այդ միջանցքը 90-ականների Արևմուտքի Գոբլի պլանն է... կրկնում եմ՝ Արևմուտքի, քանի որ Արևմուտքի երազանքն է վերացնել Ռուսաստանը, նա այս փուլում աջակցում է Գոբլի պլանին, որի միջոցով Ռուսաստանը շրջափակվում է Հարավային Կովկասի հատվածում: Ես նշել էի, որ Մեծ Թուրանի 2-րդ խոչընդոտը Սյունիքն է։ Գոբլի պլանն այդ խոչընդոտի վերացման նախերգանքն է։ 

-Ինչո՞ւ Հայաստանի քայլերն ու արձագանքը համարժեք չեն Ադրբեջանի վարքագծին։ Օրերս Ալիևը կրկին հայտարարեց, որ Երևանը, Սևանը, Սյունիքն Ադրբեջանի պատմական տարածքներն են, և իրենք անպայման կվերադարձնեն դրանք։

-Մենք ոչ միայն բառերով չենք արձագանքում, մենք գործով չենք արձագանքում, քանի որ արդեն արտաքին քաղաքական կառավարման ներքո ենք։ Փաստորեն մենք մատը մատին չենք խփում, որպեսզի գործնականում մեր սահմանը պաշտպանենք, բայց Ռուսաստանին ենք մեղադրում, ՀԱՊԿ ենք վկայակոչում։ Մենք մեր ուժերով պարտավոր ենք կոշտ պահել մեր սահմանները, հետո միայն դիմել ՀԱՊԿ-ին։

-Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, այսօր գոյություն ունի՞։

-Բացարձակապես ո՛չ։ Եվ ինչպես Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, Հայաստանն էլ արդեն անցել է Արևմուտքի քաղաքական տիրապետության ներքո։

-Ձեզ կհակադարձեն՝ ասելով, որ այդ իմաստով Հայաստանն ինքնիշխան երբեք էլ չի եղել, գտնվել է Ռուսաստանի կառավարման ներքո։

-1990-ականներին մենք ազատագրեցինք Արցախը՝ 12 հազար քառ․ կմ-ից ավել տարածք։ Եթե դա եղել է Ռուսաստանի կառավարման ներքո, ես գնահատական չեմ տա։ Իսկ հիմա կորցրեցինք մոտ 10 հազար քառ․ կմ տարածք։

-Արցախը կարծես դուրս է եկել ՀՀ իշխանությունների օրակարգից։ Հայաստանի իշխանավորներն անգամ չեն այցելում Արցախ։ Արդյո՞ք Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը և ձեռքերը լվացել է Արցախից։

-Միանշանակ։ Եթե մենք նույնիսկ ՀՀ սահանների տերը չենք, էլ ի՞նչ Արցախ։ Մյուս կողմից, այս 30 տարվա մեջ մենք դարձանք քայլող ստամոքսներ։ «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքը լրիվ իրագործվում է։ Հիմա մեզ համար կարևորը, որ սահմանները բացվեն, ստամոքսներս լցվեն, կուշտ ապրենք։ Ես զգուշացնում եմ այդպես մտածողներին՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց»-ը փոխվելու է «Որտեղ կաց, այնտեղ լաց»-ի։ Քայլող ստամոքսներն էլ թող պատրաստվեն ֆիզիկապես մորթվելուն, լավագույն դեպքում՝ փախստականի կարգավիճակին։

-Ի նկատի ունեք Թուրքիայի հետ սահմանները բացելու և «խաղաղ» ապրելու հեռանկա՞րը։

-Նաև դա, որովհետև Մեծ Թուրանի գաղափարը Թուրքիայի համար կենսական նշանակություն ունի։ Թուրքիան պետք է միանա թուրքական աշխարհին, և հիմա նախադրյալներ են ստեղծվում Օսմանյան կայսրության վերականգնման համար, ինչն Էրդողանի երազանքն է։ Եվ մինչ Թուրքիան քայլ առ քայլ իրագործում էր իր այդ երազանքը, մենք այդ ընթացքում մարդու իրավունքների համար ասֆալտին էինք պառկում, 100 դրամի կամ էլեկտրաէներգիայի չթանկացման համար փողոցից տուն չէինք գալիս և այլն։ Հայաստանը 30 տարի միտումնավոր քանդում էին ներսից ու դրսից Մեծ Թուրանի ծրագրի իրագործման համար։ Ի դեպ, մենք վերջերս Երևանում տեղադրեցինք Գանդիի արձանը, որն ասել էր, որ «Թուրքիան Հայաստանի հանդեպ պետք է վերահսկողություն ունենա՝ վերագրավելով Հայաստանը»։ Ահա և իրականանում են նրա խոսքերը, և արձանի տեղադրումը շատ խորհրդանշական է։

-Պարոն Մեսրոբյան, ուրվագծվեց 8-րդ գումարման Ազգային ժողովի տեսքը, ընդդիմությունը բավականին փորձառու թիմով է ներկայանում ԱԺ։ Դրանով որևէ էական խնդիր կլուծվի՞ մեր պետության համար։

-Ո՛չ։ Ընդդիմությունը հիմա աշխատելու է իշխանության սահմանած օրակարգով։

-Եթե ընդդիմությունը լիներ փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենային, այսօր ի՞նչ իրավիճակ կլիներ Հայաստանում։

-Ընդդիմության շատ տարրեր, այսպես կոչված, բազմավեկտոր անբարո քաղաքականություն էին վարում և միասնական չէին։ Երբ մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարի շրջանառությունը, փողոցային ընդդիմադիրներից շատերը սկսեցին բանակցել իշխանության հետ և, որպես հետևանք, փողոցային պայքարը մարեց։ Եթե հիշում եք, ես այն ժամանակ ասում էի, որ արտահերթ ընտրությունները 80% հավանականությամբ ավարտվելու են ողբերգությամբ։ Մոտենում ենք այդ փուլին։ Ցավո՛ք, հերթական անգամ ես ճիշտ եմ դուրս գալու․ արտաքին ու ներքին լարվածությունը խաչվելուն պես «կարճ միացում» է տալու։

-Դուք ասում եք՝ մոտենում ենք ողբերգության փուլին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե առաջին անգամ Հայաստանում ընտրությունների միջոցով քաղաքական ճգնաժամը հաղթահարվեց։

-«Հալվա» ասելուց բերանը չի քաղցրանում։ Թող ասի։

-Այս իշխանությունները երկա՞ր կմնան։ Շատ փորձագետներ կանխատեսում են մեկ-մեկուկես տարի։

-Իշխանափոխությունն ինձ չի հետաքրքրում։ Իշխանությունները գալիս, գնում են, ինձ երկիրն է հետաքրքրում։ Իսկ երկիրը մեր աչքի առաջ կործանվում է։ Կարելի՞ էր 30 տարի համառորեն գնալ սխալ ճանապարհով։ Հիմա էլ նախկին իշխանությունները խոսքերով հայտարարում են, որ ցանկանում են փրկել երկիրը, երբ հենց իրենց կառավարումը հանգեցրեց 2018-ի իրադարձություններին, որոնք էլ մեր վերջնական կործանման սկիզբը դրեցին։

-Շատ հոռետեսական զրույց ստացվեց, պարոն Մեսրոբյան։ Տպավորություն է, որ այլևս ելք չկա։ Արդյո՞ք հնարավոր չէ կանխել մեր հետագա գահավիժումն ու չեզոքացնել պետության կորստի վտանգը։

-30 տարի մեր երկիրը գոյատևել է ռեակտիվ պետական կառավարման ներքո, երբ պետությունը, լավագույն դեպքում, արձագանքում է ընթացիկ մարտահրավերներին: Իսկ ցանկացած պետություն հաջողված է լինում միայն ծրագրային զարգացման ներքո, այն է՝ ակտիվ պետական կառավարման դեպքում: Հազար ամոթ, որ առ այսօր չունենք պետության զարգացման ծրագիր, իսկ բոլոր ծրագիր կոչեցյալները թամադաների բաժակաճառեր են, քանի որ պարունակում են բարի ցանկություններ՝ առանց լուծման մեխանիզմների, ժամանակացույցի և պատասխանատուների նշման:

Բազմաթիվ անգամներ, ԶԼՄ-ներով վկայակոչելով այդ հանգամանքը և չստանալով ոչ մի պրակտիկ արձագանք, ստիպված եղա 2020-ի հուլիսին նախաձեռնել «Հայկական Պետության Զարգացման Ռազմավարական Ծրագրի» մշակման աշխատանքները, որի սկզբնական տարբերակն արդեն 70%-ով պատրաստ է: Ինչո՞ւ եմ ասում «սկզբնական տարբերակ»: Բանն այն է, որ ծրագիրը պետք է լինի գետնի վրա իրագործելի և ըստ այդմ՝ անցնի փորձագիտական զննում: Մոտ 2 շաբաթ առաջ մեկնարկեց փորձագիտական խմբի ձևավորումը: Աշխատանքները գնում են նաև այլ ուղղություններով, բայց դրա մասին հաջորդիվ...

 

 

Հարություն Մեսրոբյան Մեծ Թուրան Արցախ Արցախյան հակամարտություն Սյունիք խմբագրի ընտրանի հարցազրույց

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին