ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորհուրդ է տվել իր իրավահաջորդին շարունակել երկխոսել Ռուսաստանի հետ, բայց դա իրականացնել՝ հաշվի առնելով Գերմանիայի արժեքներն ու շահերը: Գրում է Газета.ру-ն:
«Կարծում եմ՝ մենք միշտ պետք է շահագրգռված լինենք Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման մեջ», - ասել է նա Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
Միևնույն ժամանակ, Մերկելը ափսոսանք է հայտնել Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների աշխատանքի ենթադրյալ սահմանափակումների կապակցությամբ, ինչը, նրա խոսքերով, «բարդացնում է շփումները քաղաքացիական հասարակությունների միջև»:
«Սա, իմ կարծիքով, լուրջ հարված է գերմանա-ռուսական հարաբերություններին <...> Բայց դա չի հանգեցնի նրան, որպեսզի ես հրաժարվեմ խոսել Ռուսաստանի նախագահի հետ», - ասել է կանցլերը:
Նա նշել է, որ գերմանա-ռուսական հարաբերություններում բարդ իրավիճակներ են ստեղծվում, քանի որ Ուկրաինայի հարցում երկու երկրների դիրքորոշումները տարբերվում են:
Մերկելն ընդգծել է, որ չնայած դրան, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը և փորձել լուծումներ գտնել: Ավելի վաղ Գերմանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք 2» -ի շուրջ: