The Jerusalem Post պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի Ալեքսանդր Զիլբերմանի անվան կենսաբանական գիտությունների ինստիտուտի գիտնականները դեղամիջոցներ են հայտնաբերել, որոնք կարող են գրեթե 100% -ով հաղթահարել կորոնավիրուսը: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այդ պատրաստուկները պարունակում են նյութեր, որոնք օգտագործվում են աթերոսկլերոզի և քաղցկեղի բուժման մեջ:
Պրոֆեսոր Շայ Արկինի խոսքերով՝ կլինիկական ուսումնասիրությունների ընթացքում հնարավոր է եղել հաստատել, որ առնվազն 18 դեղամիջոց կարող է արդյունավետ լինել COVID-19- ի դեմ: Նա նշել է, որ ճշգրիտ արդյունքների համար մասնագետները ստիպված կլինեն անցկացնել եւս մի քանի թեստ:
Ներկայումս գիտնականները դեղագործական գործընկեր են փնտրում, որը կօգնի իրականացնել այս փորձարկումները:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 190 միլիոնը: