Սպասելիքներս նոր խորհրդարանից մեծ չեն, իհարկե, խորհրդարանը փորձելու է քաղաքական օրակարգը կենտրոնացնել խորհրդարանում, որ այդ օրակարգը ԱԺ-ից հեռու չգնա, բայց դա նրանց չի հաջողվելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:
«ԱԺ-ում քննարկման թեմա է դառնալու, ասենք, թե ով է լինելու Ալեն Սիմոնյանի տեղակալ, ովքեր են լինելու հանձնաժողովների նախագահներ, եւ համոզված եմ, որ քաղաքական լուրջ օրակարգերը մնալու են ԱԺ պատերից դուրս, ինչքան էլ ՔՊ-ն,«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները դա փորձեն բերել խորհրդարան»,-ասաց նա:
Անդրադառնալով գործող իշխանություններից ազատվելու ուղիներին,
Արթուր Համբարձումյանն ասաց. «Մի քանի դեղամիջոց կա այս իշխանությունից ազատվելու համար: Այս իրավիճակում դեղամիջոցներից ամենաարդյունավետը,մ որը կթուլացնի Նիկոլ Փաշինյանին այն է, որ ինչքան կոմպրոմատ կա իր մասին, պետք է հանրային սեփականություն դարձնել»: