f

Անկախ

Իրանն ու Թուրքիան մեծ դերակատարություն ունեն տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում․ Ռոուհանի


Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոուհանին կարևորել է Թեհրանի և Անկարայի կողմից տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ որդեգրած պատասխանատու և համագործակցային դիրքորոշումը ՝ ասելով, որ մահմեդական աշխարհի երկու գերտերությունները մեծ դերակատարություն ունեն տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, գրում է Tasnim News-ը:

«Իրանը և Թուրքիան՝ որպես տարածաշրջանում ու իսլամական աշխարհում երկու գերտերություններ, կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանային հարցերի ու խնդիրների լուծման հարցում»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Շնորհավորելով Թուրքիայի առաջնորդին մահմեդական Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ ՝ Ռոուհանին ողջունել է երկու հարևան երկրների շարունակական և լավ հարաբերությունները ՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և միջազգային ոլորտներում:

Ընդգծելով ապագայում իրենց համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը և երկկողմ կապերի զարգացումն ու խորացումը՝ Ռոուհանին ասել է. «Իրանը և Թուրքիան պատասխանատու և համագործակցային մոտեցում ունեն տարբեր գլոբալ և տարածաշրջանային, ինչպես նաև իսլամական աշխարհին վերաբերող հարցերում, ինչը օգնում է երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել տարածաշրջանի խնդիրները »:

«Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ», – իր հերթին ավելացրել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը, մատնանշելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Իրանի կարևոր դիրքորոշումն ու դերակատարությունը տարածաշրջանային կարևոր խնդիրների լուծմանն օգնելու գործում, շեշտել է Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ճգնաժամերը լուծելու համար երկու հարևանների միջև համագործակցության անհրաժեշտությունը։
 

Իրան Թուրքիա Հասան Ռոհանի Աշխարհում կուրբան բայրամ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին