f

Անկախ

Թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ․ Հունաստանի ԱԳ նախարար


Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, կիպրոսցի իր գործընկերոջ՝ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո նշել է, որ Թուրքիան չի կարող Թուրքիա-Հունաստան և Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարգավորման հեռանկար ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Կիպրոսում օրենքը խախտելու հարցում վճռական է տրամադրված, գրում է cyprus-mail.com-ը։

Դենդիասը նշել է, որ Կիպրոսում իր ներկայությունը «խորհրդանշում է Հունաստանի կառավարության` Կիպրոսի կառավարության ու նրա ժողովրդի կողքին կանգնելու, ինչպես նաև միջազգային լեգիտիմությանն աջակցությելու հանձնառությունը»:

«Հունաստան-Թուրքիա և ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Կիպրոսում օրենքը խախտելու հարցում վճռական է տրամադրված։ Թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ», - ասել է Դենդիասը՝ շեշտելով, որ հունական կողմի պատասխանը հիմնված է լինելու միջազգային իրավունքի և իրենց արժեքների վրա։

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ, որի առնչությամբ Կիպրոսի արտգործնարախախրը հույս է հայտնել, որ Անկարային հստակ ուղերձ կհղվի։

«Հասկանալի է, որ Թուրքիայի սադրիչ գործողությունները Կիպրոսի հակամարտության այլընտրանքային լուծումները խթանելու նպատակ ունեն, ինչը ո՛չ Կիպրոսը, ո՛չ էլ միջազգային հանրությունը չեն ընդունի», - հավելել է նա:

Երկու արտգործնախարարների հանդիպումը հաջորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (չճանաչված) կատարած այցին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (չճանաչված)՝ ներկա լինելու 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարեդարձին նվիրված արարողությանը, նպատակ ունենալով հիշեցնել օկուպացիայի մասին՝ առանց երկու կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու։

Թուրքիայի նախագահի հաղորդակցման հարցերով տնօրեն Ֆահրեթին Ալթունը աջակցություն էր հայտնել Կիպրոսում 2 պետությունների ստեղծմանը։

«Երկու կողմերը չեն կարող միասին նույն հարկի տակ ապրել։ Մենք պետք է իրատես լինենք, եթե չենք ուզում այս վեճը մեր երեխաներին փոխանցել», - ասել էր Ալթունը։

Թուրքիա Կիպրոս Հունաստան Աշխարհում

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Ավելին
Ավելին