f

Անկախ

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՃԵՊԱԶՐՈԻՅԸ կամ no comment


Լսում եմ ԿԳՄՍ նախարարի ճեպազրույցը Կամերային երաժշտական թատրոնը լուծարելու և Հ․ Պարոնյան թատրոնին միավորելու մասին։ Ոլորտին բացարձակ անտեղյակ մարդու խոսք․․․շատ մտահոգիչ ու կցկտուր խոսք․․․

Մեկ անգամ ևս նախարարի շուրթերով հաստատվեց այս օրերին շրջանառվող հիմնական շարժառիթը․ թատրոնը լուծարվում է սիմֆոնիկ/երիտասարդական/ նվագախմբին տեղ հատկացնելու նպակակով։ Նախարարը չկարողացավ որևէ հիմնավորում նշել, խոսել լուծարվող թատրոնի ստեղծագործական խնդիրների, առաքելության, ֆինանսական միջոցների, ձախողումների կամ ձեռքբերումների, աշխատակազմի թվաքանակի, Պարոնյան թատրոնում «տեղավորվելու» արդյունքում հնարավոր անարդյունավետ պայմանների կամ կոլեկտիվի իրական թվաքանակի մասին։ Զրո մշակութային խոսույթ՝ ասես մի հանդը մյուսից առանձնացնող ցանկապատն են վերացնում․․․

Նախարարը չմոռացավ նշել, որ իրենք ելնում են երկրում վարվող մշակութայնին քաղաքականությունից։ Նախարարին և մյուսներին հիշեցնեմ, որ նախարարությունը արդեն տարիներ շարունակ չունի մշակութային քաղաքականության ոչ հայեցակարգ, ոչ ռազմավարություն, բնականաբար՝ ոչ էլ քաղաքականություն։

Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք՝ կամայական որոշումներ, մշակութային շահի ստորադասում, մշակույթի դերի ստորադասում։

Մենք, անխուսափելիորեն, պետք է ունենանք առանձնացված Մշակույթի նախարարություն, սա միանշանակ է․․․ թեև որևէ երաշխիք չկա, որ մեր ժամանակներում կնշանակվի ասենք Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պես մեկը, որ ԿԳՄՍ նախարարին հաջորդող ճեպազրույցում, լրագրողի՝ նախարարության կողմից աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության վերաբերյալ հարցին ի պատասխան, ասում է, որ գյուղերում հովիվի տեղ կա․․․no comment…

Հ․Գ․ Իսկ ադրբեջանական զորամիավորումները արդեն երկու ամսից ավելի ներխուժել են Հայաստանի տարածք, համատարած քաղաքական վենդետաներ են, ու մենք շարունակում ենք ապրել ասես բան չի եղել․․․

Մտան թատրոն, հետո՝ ձեր տներ․․․

Լիլիթ Գալստյան ՖԲ Գրառում ՀՀ ԿԳՄՍ

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին