Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ 2032 թվականի ամառային Օլիմպիական և պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում: Այս որոշումն ընդունվել է Տոկիոյի ՄՕԿ-ի նստաշրջանում:
Ավստրալիան նախկինում երկու անգամ անցկացրել է ամառային Օլիմպիական խաղեր: 1956-ին Օլիմպիական խաղերն անցկացվել են Մելբուրնում, իսկ 2000-ին՝ Սիդնեյում: