f

Անկախ

Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ. քննարկվել է նոր համակարգի փաստաթուղթը


Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ. քննարկվել է նոր համակարգի փաստաթուղթը

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է «Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ»քաղաքականության փաստաթղթի նախնական տարբերակը:

Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ուսուցիչներ, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ:
 

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին ուսուցիչների վերապատրաստման գործընթացում կարևոր համագործակցության համար. «Դեռևս անցյալ տարվանիցմեր առաջ խնդիր ենք դրել վերանայել ուսուցիչների վերապատրաստման ընդհանուր քաղաքականությունը:Եկանք այն եզրահանգման, որ կոսմետիկ լուծումները իրավիճակ չեն փոխի, և անհրաժեշտ են նոր հայեցակարգ և նոր մոտեցումներ: Դրանք պետք է լինեն արդյունավետ, արձագանքեն ուսուցիչների մասնագիտական զարգացման կարողություններին և թույլ տան արձանագրել որակական փոփոխություններ: Բրիտանական խորհուրդը մեր այն լավագույն գործընկերներից էր, որ շատ արագ արձագանքեց, և կարողացանք ռեկորդային ժամկետում լավ արդյունք ունենալ»:

Փաստաթղթի մշակման գործընթացը եղել է մասնակցային. ներգրավվել են հնարավոր այն կառույցները, որոնք կարող էին լինել այդ քաղաքականության կրողները: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է փաստաթղթից բխող անհրաժեշտ քայլերի իրականացման փուլը:

«Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթուղթը մշակվել է Բրիտանական խորհրդի կողմից՝ Շեֆիլդ Հալլամ համալսարանի գործակցությամբ: Այն առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ և շրջանակ: Փաստաթղթում հաշվի են առնված ընթացիկ կրթական բարեփոխումները, և այն մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա: Փաստաթուղթը սահմանում է հստակ ՇՄԶ կրթուղիներ սկսնակ և փորձառու ուսուցիչների համար՝ նախատեսելով զարգացման շրջափուլ, ուսուցչի թղթապանակ (Portfolio) և շարունակական մասնագիտական զարգացման միավորներ:

Ժաննա Անդրեասյաննուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականության տեսանկյունից արել է բովանդակային մի քանի շեշտադրում: Նա ընդգծել է, որ այս փաստաթուղթն իր կարևորությամբ չի զիջում առաջիկայում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշիչներին:

 «Մենք կարող ենք ունենալ լավագույն չափորոշիչը, որն այդպես էլ կմնա թղթի վրա, եթե չլինեն այն ուսուցիչները, որոնք դրանք իրականություն կդարձնեն: Երբ որ դիտարկում ենք մեր երեխաների կրթական արդյունքները միջազգային ստուգատեսում, տեսնում ենք, որ ամենաբարձր արդյունքները գրանցում են այն երեխաները, որոնց ուսուցիչներն ունեն 10-20 տարվա փորձառություն, իսկ ամենացածր արդյունքները գրանցվում են մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների դեպքում: Սա նշանակում է, որ մենք ունենք սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման էական խնդիր»,- ներկայացրել է Ժ. Անդրեասյանը:

Վերապատրաստման կարիքները տարբեր են, հնարավոր չէ ունենալ մեկ միասնական ծրագիր և ակնկալել, որ դրա արդյունքում բոլոր ուսուցիչները կստանան անհրաժեշտ աջակցություն ու խորհրդատվություն: Բարեփոխումների հիմնական նպատակն է կարողանալ միասնաբար մշակել այն քաղաքականության հայեցակարգը, որը թույլ կտա ունենալ տարբերակված վերապատրաստման ծրագրեր և մոտեցումներ ուսուցիչների տարբեր խմբերի համար:Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այս քննարկմամբ մի քայլ առաջ կգնաննշյալ մոտեցումներն իրականացնելու գործում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենԱրևիկ Սարիբեկյանի ներկայացմամբ՝ այս համակարգը կիրառվել է աշխարհի տարբեր երկրներում՝ հաջող արդյունքներով: Նա առանձնացրել է նոր համակարգի 2 կարևոր բաղադրիչ՝ համակարգի շնորհիվ հնարավոր է առաջարկել յուրաքանչյուր ուսուցչի կարիքների վրա հիմնված վերապատրաստման հնարավորություններ, և 2-րդը՝ ուսուցիչներն իրենք մասնակից են լինելու իրենց վերապատրաստման գործընթացին, կարողանալու են գնահատել իրենց կարիքները և ունենալ իրենց անհրաժեշտ զարգացման հնարավորությունները:

Բրիտանական խորհրդի կրթության խորհրդատու Ռոյ Քրոսն առցանց ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել ծրագրին: Նա կարևորել է հին, կենտրոնացված համակարգից դեպի նոր, ավելի ճկուն համակարգ անցումային փուլում ճիշտ քաղաքականության մշակումը:

Հանդիպման մասնակիցները փաստաթղթի վերաբերյալ հնչեցրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հաշվի կառնվեն այն առաջիկայում լրամշակելիս:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ կկազմվի առաջիկա անելիքների գործողությունների պլան, կսահմանվեն հստակ ժամկետներ, և նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ուսուցիչ վերապատրաստում

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին