f

Անկախ

Վերապատվելի դոկտոր Ռընե Լեոնյանը ՝ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի նոր ղեկավար


Վերջերս Վերապատվելի Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ՝ համալսարանի ռեկտորի կողմից, նաև՝ համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ խորհրդակցությամբ:

Ստորև ներկայացվում է համալսարանի կայքի համար անցկացված հարցազրույցը դոկտոր Լեոնյանի հետ։  

-Դոկտոր Լեոնյան, կարո՞ղ եք համառոտ ներկայացնել Ձեզ:

-Ես Ռընե Լեոնյանն եմ, Ֆրանսիայի Հայ Ավետարանական Եկեղեցու հոգևոր հովիվ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա և վեց թոռնիկ: Ծնվել եմ Մարսելում: Ե՛վ հայրական, և մո՛րս կողմից պապերս ու տատերս 1915 թվականի Հայոց Ցեղասպանության վերապրողներ են եղել՝ ծագումով Կիլիկիայից:

–Ո՞րն է ձեր մասնագիտական ​​ուղին:

-Աստվածաբանական կրթությունս ստացել եմ Փարիզի ավետարանական աստվածաբանության համալսարանում: Լիոնում իմ առաջին հոգևոր ծառայությունն անցկացրի ինը տարի:

Առիթից օգտվելով, դոկտորական թեզս շարունակեցի գրել Լիոնի կաթոլիկ համալսարանում: Մի քանի տարի անց ներկայացրեցի Հայ ավետարանական եկեղեցու ծագման վերաբերյալ իմ թեզը: Գիտական խորհրդականս պրոֆեսոր Գրիգոր Բելեդյանն էր, որն այդ ժամանակ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն էր: Ավարտել եմ նաև Լիոնի համալսարանի սոցիալական հարցերի մագիստրատուրան և Փարիզ – Սորբոն արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը:

Լիոնի համալսարանում եղել եմ նաև գիտության և կրթության գծով ասպիրանտ: Իմ ծառայության ողջ ընթացքում ապրել եմ բազմաթիվ երկրներում։ Նախ` Հայաստանում, որտեղ տասնյոթ տարի եղել եմ Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչը։

Եղել եմ նաև Հայաստանի Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ, Հայաստանի ավետարանական աստվածաբանության ակադեմիայի հիմնադիր նախագահ, նաև ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդական: Որպես հոգևոր հովիվ ծառայել եմ նաև Ուրուգվայում, Հունաստանում, Կանադայում, նաև Ֆրանսիա, Լիոն, Փարիզ և Վալանս քաղաքներում:

Եղել եմ Ֆրանսիայի Աստվածաշնչային ընկերակցության Գլխավոր քարտուղար, նաև՝ բանտերի հոգևոր հովիվ: Աշխատել եմ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն գրասենյակի վարիչ։ Լիոնի քրիստոնեական Ռադիո-Ֆուրվիերի համահիմնադիր եմ: Ներկայումս Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահն եմ:

–Ինչո՞ւ է կարևոր, որ քրիստոնեությունը Հայաստանում ներկայացված լինի ակադեմիական աշխարհին:

-Քրիստոնեությունը Հայաստանում ծագել է ամենաառաջիններից մեկը աշխարհում։ Դրա հավատը, պատմությունը, ավանդույթները և նահատակությունը հարգանքի առարկա են: Ակադեմիական աշխարհի համար առիթ և պատիվ է Հայ եկեղեցուն առանձնահատուկ տեղ հատկացնելը:

Հիշեցնե՛նք, որ Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը ստեղծվել է 1987 թ.-ին Հայ Առաքելական եկեղեցու Լիոնի՝ այն ժամանակ հոգևոր առաջնորդ Նորվան եպիսկոպոս Զաքարյանի նախաձեռնությամբ:

–Որո՞նք են Ձեր նպատակները, երբ ստանձնեք այս պաշտոնը:

-Նպատակս է հարատև դարձնել հայագիտական այս ամբիոնը: Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել իմ բոլոր նախորդներին, ովքեր հիացմունքի արժանի գործ են կատարել: Ուրախ կլինեմ կրկին տեսնել այս դասընթացների կանոնավոր մասնակիցներին: Հուսով եմ` նորեկներին նույնպես կգրավեմ: Ապագայում ուշադիր կլինեմ մասնակիցների և ապագա մասնակիցների առաջարկների նկատմամբ: Միասին մենք կփորձենք ավելի մեծ լսարանի համար ավելի մատչելի դարձնել Հայաստանը, հայերին և հայկական քրիստոնեությունը:

–Ո՞րն է լինելու այս տարի հայագիտության ամբիոնի կողմից առաջարկվող դասընթացի թեման:

-2021-2022 թվականների համար մենք ընտրել ենք հետևյալ թեմաները.

  • Հայաստանի և հայերի պատմությունը ծագումից մինչև մեր օրերը։
  • Հայկական եկեղեցիները (առաքելական, կաթոլիկ, ավետարանական). պատմություն, աստվածաբանություն և հոգևոր արժեքներ:
  • Եկեղեցիների միջև փոխհարաբերությունների հեռանկարներ:

Աղբյուրը՝՛՛Առավոտ՛՛

Վերապատվելի Ռընե Լեոնյան նոր նշանակում Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոն Ֆրանսիա Հայաստան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին