f

Անկախ

Պաշտպանները միջնորդեցին Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստին պաշտպանները դատարանին միջնորդություն ներկայացրին՝ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին։

Պաշտպան Արամ Վարդեւանյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանի կողմից դրսեւորվել է պատշաճ վարքագիծ. «Անհրաժեշտություն չկա խափանման միջոց ընտրելու համար»։

Պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց. «Գիտենք, որ խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին էությունը կայանում է նրանում, այդ խափանման միջոցն ուղղված է միայն մեկ հիմքի զսպման տեսանկյունից, դա վարույթն իրականացնող մարմնից թաքնվելն է։ Մենք գործ ունենք օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող մի իրողության հետ։ Այն է, որ պարոն Մանուկյանը մինչեւ օրս դրսեւորել է պատշաճ եւ օրինակելի վարքագիծ»։

Գործով մեղադրող դատախազն էլ պնդեց, որ Վազգեն Մանուկյանը կարող է նոր հանցանք կատարել, եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը չեն վերացել.

«Հիմք նշվել է, փաստական տվյալները բավարար են ենթադրելու, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով կարող է խոչընդոտել միջդատական վարույթում։ Նա կարող է կատարել նոր հանցանք»։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Դատական նիստ միջնորդություն Վազգեն Մանուկյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին