f

Անկախ

Թուրքիան, Չինաստանն ու Պակիստանը նոր դաշինք են ձևավորում՝ համաշխարհային հարթակներն իրենց շահերին ծառայեցնելու համար


Չինաստան-Պակիստան-Թուրքիա կապին պետք է ուշադրությամբ հետևել, քանի որ նրանք օգտագործում են համաշխարհային հարթակները՝ իրենց շահերը պաշտպանելու և քարոզելու համար։ Այս մասին գրում է «Ահվալ»-ը՝ վկայակոչելով «Մարդու իրավունքների ու անվտանգության միջազգային ֆորումը (IFFRAS):

Ըստ կենտրոնի՝ չունենալով ազատություն լիբերալ աշխարհի համար՝ Չինաստանի ղեկավարությունն օգնում է Թուրքիայի և Պակիստանի ավտորիտար ռեժիմներին։ Վերջին տարիներին թուրք-չինական հարաբերությունները կայուն տեմպերով զարգանում են, երկրների միջև աճում է առևտուրն ու միջկառավարական երկխոսությունը։

Անկարայի շեղումը դեպի աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող Չինաստան, ըստ աղբյուրի, պայմանավորված է Թուրքիայում տնտեսության ու տեխնոլոգիաների դեֆիցիտով։ Իսկ ահա Պակիստանն ու Թուրքիան ունեն երկարամյա ռազմական կապեր։ Այս ամիս էլ երկրները պայմանավորվել են մեծացնել ռազմական ոլորտում իրենց համագործակցությունը՝ զորավարժություններում ու ահաբեկչության դեմ պայքարում։

Ըստ IFFRAS-ի՝ Անկարան միացել է Իսլամաբադին ու Պեկինին իր սեփական շահերն առաջ տանելու, հարմար դիրքի հասնելու համար։ Չինաստանի տրանսպորտային հավակնոտ նախագիծն էլ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Թուրքիային ռազմավարական խորություն է հաղորդում որպես առևտրի և տրանսպորտային հանգույց՝ փոխկապակցելով Ասիա, Աֆրիկա և Եվրոպա մայրցամաքները։ Չինաստանը, Թուրքիան ու Պակիստանն աշխատում են տարբեր միջազգային կառույցներում ղեկավար պաշտոնները միմյանց միջև բաժանելու ուղղությամբ՝ ազդելու այդ կառույցների աշխատանքի վրա, ինչպես նաև միջազգային ֆորումներում իրենց սեփական ներկայացուցիչներին նշանակելու հարցում։ Նշվում է նաև, որ Չինաստանն ու Թուրքիան մեծ ջանքեր են գործադրում Պակիստանին հանելու FATF-ից՝ միջկառավարական կազմակերպություն, որը կենտրոնացած է փողերի լվացման ու ահաբեկչությունը ֆինանսավորման ուղղությամբ:
 

Թուրքիա Չինաստան Պակիստան Աշխարհում

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին