Սովորաբար շնչառական վարակների համաճարակները տևում են երկու-երեք տարի, բայց մասսայական պատվաստումը կարող է օգնել դադարեցնել COVID-19-ը մինչև երկրորդ տարվա ավարտը։ Այդ մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզոր ի Եկատերինբուրգի վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Սեմյոնով:Գրում է Russian.rt.com-ը։
«Երեք սեզոնի ընթացքում սովորաբար ամբողջ աշխարհում իմունիտետ է ձեւավորվում, և դա բավարար է, եթե չկա արդյունավետ զանգվածային պատվաստում: Եթե կա, ապա միգուցե արդեն երկրորդ տարվա վերջին ամբողջ աշխարհում մենք դադարեցնենք համաճարակը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սեմյոնովի խոսքերը:
Ըստ նրա, նման վարակների համաճարակները սովորաբար տեւում են երկու-երեք տարի, իսկ COVID-19 համաճարակը շարունակվում է արդեն մեկուկես տարի:
Ավելի վաղ իմունոլոգ Նիկոլայ Կրիուչկովն հայտարարել էր, որ ռուսներն իրենց կյանքի ընթացքում վեց ամիսը մեկ ստիպված չեն լինի պատվաստել կորոնավիրուսի դեմ, դա կլինի միայն համաճարակի ժամանակ։