f

Անկախ

Նոր կորոնավիրուսը բազմանում է քթաըմպանի վերին մասում և այդ պատճառով զգալիորեն վարակիչ է դառնում.վարակաբան


Վարակաբան Հենդրիկ Շտրեեկը, որն աշխատում է ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ ստանալու ուղղությամբ, հետազոտել է Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասին: Ըստ yerkir.am-ի` գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում նա խոսել է Covid-19-ի նոր ախտանշանների, էքսպրես թեստերի և բարձր մահացության մասին: 

Բոննի համալսարանի բժշկական ֆակուլտետին կից վարակաբանության և ՁԻԱՀ հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցների հետ վարակաբանն այցելել է Հայնսբերգ շրջանը, որտեղ վարակվածների թիվն ամենամեծն է, հետազոտել նրանց , հարցումներ անցկացրել, գրանցել ախտանշանները, օդի փորձանմուշներ վերցրել, դռների բռնակներից,  բջջային հեռախոսներից` քսուքներ, նույնիսկ` զուգարաններից:

«Վարակվածների մոտ երկու երրորդը նշել են, որ մի քանի օր չեն զգացել հոտերն ու համերը:  Ե՞րբ  են ի հայտ գալիս այդ ախտանշանները, մենք դեռ հստակ ասել չենք կարող, սակայն ենթադրում ենք` վարակվելուց որոշ ժամանակ անց»,- նշել է Շտրեեկը:

Ըստ նրա` Covid- 19-ով  տիպիկ պացիենտի մոտ աշխանշանները թույլ են արտահայտված: Այդպիսի եզրակացության են հանգել նաև չինական Շենչժենի մասնագետները, որոնք բացահայտել են, որ վարակվածների 91 տոկոսի մոտ ախտանշանները թույլ կամ չափավոր են արտահայտվում` չոր հազ, հնարավոր է բարձր ջերմաստիճան: «Մենք դրան ավելացրինք հոտի և համի կորուստը: Բացի դրանից` 30 տոկոսի դեպքում փորլուծություն է նկատվում»,- հայտնել է վարակաբանը:

Անդրադառնալով էքսպրես-թեստերին` Շտրեեկը նշել է, որ, ցավոք, դրանց զգայունությունն ընդամենը 33 տոկոս է, համեմատաբար բարենպաստ պայմաններում` 93 տոկոս: «Այսինքն` եթե թեստի արդյունքը դրական է, ապա Covid-19-ի առկայությունը համարվում է ապացուցված, իսկ եթե արդյունքը բացասական է, պացիենտը,  միևնույն է, կարող է վարակված լինել: Դա նշանակում է` թեստը 2-3 հիվանդ չի հայտնաբերում»,- ասել է նա:

 Հարցին, թե ի՞նչն է վիրուսն այդքան վտանգավոր դարձնում, վարակաբանը պատասխանել է, որ նոր հարուցիչն այնքան էլ վտանգավոր չէ, նույնիսկ ավելի քիչ վտանգավոր է, քան ատիպիկ թոքաբորբը: Տարբերությունն, ըստ նրա, այն է, որ նոր կորոնավիրուսը բազմանում է քթաըմպանի վերին մասում և այդ պատճառով զգալիորեն վարակիչ է դառնում: Սակայն դա դրական կողմ էլ ունի. ատիպիկ թոքաբորբի վիրուսը բազմանում է խորքում` թոքերում, այդ պատճառով քիչ վարակիչ է, բայց ախտահարում է թոքերը: Նոր կորոնավիրուսը հազվադեպ է հայտնվում թոքերում, բայց եթե դա տեղի է ունենում, հիվանդությունն առանձնահատուկ ծանր ընթացք է ունենում:

Անդրադառնալով խոսակցություններին, թե նոր կորոնավիրուսն ախտահարում է նաև այլ օրգաններ` լյարդը, աղեստամոքսային տրակտը, վարակաբանը նշել է, որ դեռևս հաստատված տվյալներ չկան, սակայն հայտնի է, որ  կորոնավիրուսը թափանցում է ACE-2 ռեցեպտորների միջոցով: «Հյուսվածքային շատ բջիջներ ունեն այդ ռեցեպտորը, այդ թվում` տեստիկուլները, որոնք կարող են ախտահարվել, սակայն դեռևս նման ախտահարումների տվյալներ չկան: Համենայն դեպս, հետազոտված պացիենտներից ոչ մեկի արյան կամ պլազմայի մեջ հարուցիչ չի հայտնաբերվել: Անշուշտ, փորլուծությունը վկայությունն է այն բանի, որ աղեստամոքսային տրակտն ախտահարվում է»,- կարծիք է հայտնել Շտրեեկը:

Վարակաբանը նաև նշել է, որ Գերմանիայում, ի տարբերություն Իտալիայի, ցածր մահացությունը զարմանալի չէ, որովհետև Իտալիայում թեստավորել են միայն ծանր ախտանշաններով պացիենտներին, մինչդեռ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Covid-19-ով վարակվածների 91 տոկոսի մոտ թույլ կամ չափավոր ախտանշաններ ենլինում: «Ստացվում է, որ իտալացիները սկզբնական շրջանում կենտրոնացել էին միայն 9 տոկոսի վրա: Չինաստանում նույնպես սկզբնական շրջանում մահացածների թիվը մեծ էր, սակայն ոչ` վարակվածների թիվը: Հիմա հակառակն է, քանի որ Չինաստանում հիմա զգալիորեն շատ թեստեր են անում»,- ասել է Շտրեեկը` կարծիք հայտնելով, որ Իտալիայում վարակվածների թիվը ծայրահեղ շատ է, պարզապես դեռևս չեն հայտնաբերվել:

Ըստ նրա`  Գերմանիայում ի սկզբանե թեստավորել են նաև թեթև ախտանշաններով պացիենտներին, օրինակ` մեկի կոկորդն էր ընդամենը քոր գալիս, նրան Իտալիայում ընդհանրապես ուշադրություն չէին դարձնի: Վարակաբանը համոզված է, որ Գերմանիայում մահացածների թիվն «ապոկալիպտիկ» չի լինի, և հնարավոր է` 2020 թվականին երկրում մահացածների ընդհանուր թիվը սովորականից ավելի չլինի:

նոր կորոնավիրուս Հենդրիկ Շտրեեկ Գերմանիա Իտալիա Աշխարհում

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին