Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և ամերիկացի գործարար Ջորջ Սորոսը կգնեն բրիտանական Mologic ախտորոշիչ ընկերությունը։ Գրում է Gzeta.ru-ն։
Mologic ընկերությունը զբաղվում է էքսպրես թեստերի մշակմամբ: Նշվում է, որ գործարարները 30 մլն ֆունտ կներդնեն ընկերությունում` խթանելու արագ թեստերի մշակումը, որպեսզի հայտնաբերվեն արևադարձային հիվանդությունները, ինչպիսիք են դենգե տենդը կամ գետային կուրությունը:
Mologic ընկերությունը նշել է, որ մտադիր է արագ թեսթերի գինը իջեցնել 1 դոլարի: Ավելի վաղ Բիլ Գեյթսը հայտարարել էր, որ զարգացած երկրները զարգացող պետությունների հետ պետք է ավելի ակտիվորեն կիսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սեփական պաշարներով: