Տոկիոյի օլիմիական խաղերի ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը` հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Երևան- Վիեննա-Տոկիո չվերթով այս գիշեր մեկնեցին Ճապոնիա։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս կգա 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Ըստ ժամանակացույցի նրա առաջին մրցումային օրը հուլիսի 25-ն է։
Կորյուն Սողոմոնյանն ու Արման Դարչինյանն էլ իրենց առաջին մենամարտը կանցկացնեն հուլիսի 26-ին: