f

Անկախ

Իրանական կոշտարձագանքը....


Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի ընդունած որոշմանն օրերս արձագանքել էր Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական եւ միջազգային հարցերով գերատեսուչ Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը: Իրանցի պաշտոնատարը հայտարարել էր, որ Երեւանի այդ քայլը բացասաբար է ազդելու տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:
Առնվազն վերջին տարիների ընթացքում սա գրեթե առաջին անգամ է, որ իրանցի մի պաշտոնատար Հայաստանին մեղադրում է տարածաշրջանում անկայունության ու անապահովության ստեղծման մեջ:
Խնդիրը կարելի էր այնքան լուրջ չհամարել, եթե իրանցի պաշտոնատարի հիշյալ հայտարարությանը չհաջորդեին նույն կապակցությամբ իրանական ազդեցիկ շրջանակներին կապված երկու լրատվամիջոցներում Հայաստանի այդ քայլը խստորեն դատապարտող հոդվածները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կապված «Թասնիմ» լրատվական գործակալությունը «Հայաստանի համար Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) լարած թակարդը» խորագրով հոդվածում նշելով, որ «Հայաստանում իշխանության եկած արեւմտամետ ուժերը հավանաբար հանգել են այն եզրակացության, որ Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) հետ հարաբերությունների սերտացումը կարող է ապահովել նրանց շահերն ու լուծել նրանց առջեւ ծառացած խնդիրները», հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրել է նույն ուղին, որն ավելի վաղ ընտրել են նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, ինչը հանգեցնելու է այդ երկրներում ու Հարավային Կովկասի զգայուն տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ներազդեցության տարածմանը: Հոդվածագիրն, ի դեպ, Հայաստանի իշխանություններին զգուշացրել է Իրանի կոշտ արձագանքի մասին: (https://www.tasnimnews.com/fa/news/1398/12/28/2226190)
Պահպանողական թեւին մոտիկ գտնվող «Մեհր» լրատվական գործակալությունը նույնպես թեմային անդրադարձել է «Հայաստանի խաղը ամերիկյան-իսրայելյան պազելում» խորագրով հոդվածում: Հոդվածը, որ նախորդի համեմատությամբ ավելի խիստ հակահայկական երանգ է պարունակում, 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հարցում ի թիվս այլ գործոնների նաեւ ազդեցիկ է համարել երրորդ թաքուն դերակատարի միջամտությունը, որն ակնհայտորեն փորձում է հարվածել Իրանին: Հոդվածում անդրադարձել է կատարվել նաեւ Հայաստանում Իրանի քաղաքացիների բանկային հաշիվների հետ կապված խնդիրներին ու նաեւ կորոնավիրուսի տարածման լուրը հրապարակվելուն պես Իրանի հետ սահմանները փակվելուն:
Հոդվածագիրը նաեւ նշել է, որ Հայաստանն իրեն անհրաժեշտ էլեկտրաէներգիան արտադրում է Իրանից ներկրվող գազի միջոցով եւ նկատի առնելով Իրանի դեմ Վաշինգտոնի խաղին Հայաստանի ներկա իշխանությունների մասնակցությունն, Իրանի իշխանություններին կոչ է արել անհապաղ համապատասխան քայլ ձեռնարկել: (https://www.mehrnews.com/news/4882258)
Թելավիվում Հայաստանի դեսպանատուն բացելու լուրին «Թելավիվում դեսպան նշանակելու հրամանագրով, Հայաստանը վտանգավոր խաղի մեջ է մտնում» խորագրով մեկնաբանության մեջ նաեւ իր կայքում անդրադարձել է Իրանի պետական Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան հաղորդումների հայերեն ռադիոժամը: (https://parstoday.com/hy/news/uncategorised-i118335)
Ի դեպ, հիշյալ կայքերն ու նաեւ իրանցի պաշտոնատարը ներկայացնում են քաղաքական այն թեւը, որը հաղթեց վերջին խորհրդարանական ընտրություններում ու ամենայն հավանականությամբ նաեւ հաղթելու է Իրանի առաջիկա նախագահական ընտրություններում:
Իրանական կողմն այն պայմաններում է ներկա ժամանակահատվածում նման մակարդակով ու ոճով ամենակոշտ կերպով արձագանքում Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի քայլին, երբ այդ մասին ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է անցած սեպտեմբերին, իսկ հունվարին աշխատանքային այցով Իսրայել ուղեւորվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ իրանական կողմը դրանց որեւէ կերպ չարձագանքեց:
Չեմ բացառում, որ իրանական կողմի կոշտ արձագանքի հիմքում ընկած են երկու կարեւոր հարցեր: Վերջին օրերին կորոնավիրուսի տարածման հետ կապված Իրանի ու Իտալիայի հանդեպ Հայաստանի իշխանությունների ընդունած բացահայտ խտրական մոտեցումը եւ Արցախի հիմնահարցի հետ կապված իրանական կողմի համար ոչ-բարենպաստ լուծումը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը Հայաստանում կանխելու ուղղությամբ որդեգրված քայլերի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց փակել Իրանի ու Հայաստանի օդային ու ցամաքային սահմանները եւ վերականգնեց վիզայի ռեժիմը ինչը որեւէ առնչություն չի կարող ունենալ վիրուսի տարածման դեմ կանխարգելիչ քայլերի հետ: Դա ի տես բանի, որ Չինաստանից ու Հարավային Կորեայից հետո աշխարհում կորոնավիրուսի երրորդ գլխավոր աղբյուրը համարվող Իտալիայի ուղղությամբ թռիչքները մինչեւ վերջին պահը չչեղարկվեցին:
Ինչ վերաբերում է Արցախի հիմնահարցին, տարածաշրջանում ներկա ստատուս քվոյում ցանկացած փոփոխություն, այդ թվում Իրանի հետ սահմանամերձ ազատագրված տարածքների վերադարձն իրանական կողմն իր ազգային անվտանգության դեմ ուղղված քայլ է համարում ու դրա հետ չի հաշտվելու:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Իրան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին