f

Անկախ

Երջանկության ազգային պատկերացումներից մինչև կորոնավիրուս կամ հակառակը...


Արդեն ութ տարի շարունակ ամեն տարի մարտի 20-ին աշխարհում նշվում է Երջանկության միջազգային օրը: Վերջին ամիսներին նույն այդ աշխարհը ցնցած կորոնավիրուսով պայմանավորված գուցե թե այս թեման այսօր տեղին չթվա, բայց հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ մեր զրույցը հակառակն է փաստում:    

Տիկին Ծատուրյանի խոսքով՝ երջանիկ լինելը մարդկային ձգտում է, որը տարբեր ազգերի մոտ տարբեր դրսևորումներ է ունենում: «Մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից ենք և մինչև 21-րդ դար հասնելը բավական երկար ճանապարհ ենք անցել՝ այդ ընթացքում ունենալով տարատեսակ կորուստներ, ընկնելով բազում փորձությունների հորձանուտը և, վերջապես, անցնելով 1915-ի Եղեռնի սարսափազդու արհավիրքների միջով: Այս ամենի պատճառով էլ  երջանկությունն այժմ մեզ համար դարձել է դժվարությամբ իրականանալի: Անգամ ուրախության սովորական դրսևորումները հայերիս մոտ կարող են կշտամբանքի արժանանալ դիմացինների կողմից հետևյալ արտահայտություններով՝ «ինչի՞դ վրա ես ուրախանում», «շատ մի ուրախացիր, վատ բան կլինի», «աչքով չտան հանկարծ» և այլն: Ստացվում է՝ ողջ կյանքում մենք ապրում ենք վախի մեջ, որովհետև ամեն անգամ շատ ուրախանալիս մտածում ենք՝ հանկարծ մի վատ բան չլինի մեզ հետ: Սա երջանկության տանող ճանապարհին շատ լուրջ խնդիր է հայ ազգի համար»,- բացատրում է տիկին Ծատուրյանն ու միանգամից անցում կատարում վերջին շրջանի իրադարձություններին. «Շատ ուրախ եմ, որ հիմա, երբ ընդամենը մի քանի օր է, ինչ ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել, մենք առիթ ունենք խոսելու հենց երջանկության մասին: Մինչ վիրուսի տարածումը հայ մարդը որոշակի դրական փոփոխություններ էր զգում իր կյանքում, որպես ՀՀ քաղաքացի՝ ինքն իրեն ավելի երջանիկ համարում, բայց կորոնավիրուսի հայտնվելուն պես ամեն բան կարծես հօդս ցնդեց: Այս պահին ունենք կորոնավիրուսի պատճառով մեզ անհանգստացնող բազում խնդիրներ: Բայց պիտի կարողանանք ամեն գնով պահպանել այն ամենը, ինչ ձեռք էինք բերել շատ դժվարությամբ:  

Մարդիկ պետք է հասկանան, որ շատ աշխատելու, այն է՝ ինքնակատարելագործման տեղ ունեն: Այժմ, երբ ողջ ժողովրդի ուշադրության կենտրոնում կորոնավիրուսն է, տեսնում ենք՝ ինչպես մեզնից շատերը խառնաշփոթի մեջ են հայտնվել, անգամ դժբախտացել, իսկ մյուսներն էլ պահպանում են հանգստություն՝ հետևելով վիրուսի կանխարգելման բոլոր կանոններին:  

Սա, որքան էլ ծանր պահ լինի մեր ազգի, մեր ընտանիքների համար, պիտի արժանապատվությամբ հաղթահարենք՝ գնահատելով և ուրախանալով այն բոլոր հնարավորություններով, որ տալիս են մեզ այս օրերը: Ինչու՞, օրինակ՝ չարժևորել այն ազատ ժամանակը, որ այժմ ունենք: Չէ՞ որ, օգտվելով առիթից, կարող ենք մեր սիրելի գործերով զբաղվել, մեր տներում առաջ տալ այն ամենը, ինչ զբաղվածության պատճառով երկար ժամանակ չենք հասցրել անել: Ի վերջո, սա էլ անհատական որակների ու մոտեցման խնդիր է: Մարդը, որն իրեն մինչ այդ էլ երջանիկ չի զգացել և ունեցել է ներանձնային խնդիրներ, վիրուսի հետ կապված բոլոր հարցերն արդեն սկսում է շատ ողբերգականորեն ընկալել:  

Ի դեպ, երջանիկ լինելն էլ հեշտ գործ չէ, ահռելի բան կա սովորելու: Տպավորություն չստեղծվի, թե այս օրերին ես կարող եմ երջանիկ լինել, ուղղակի չպետք է դժբախտ լինել: Մենք պարտավոր ենք հասկանալ՝ սա մեր հերթական «ձախորդ օրն է», և այն պիտի արժանավայել ապրել՝ հիշելով, որ ձախորդ օրեր շատ ենք տեսել, ու շատ ավելի ծանր ժամանակներում ենք ապրել, անհամեմատ ավելի լուրջ փորձություններ ենք հաղթահարել ու կարողացել ասել՝ «ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»: Արդյունքում մեր դժվարին  պատմության ընթացքում հայ ժողովուրդը դարձել է շատ ավելի սթրեսակայուն, քան ուրիշ ազգերը: Միշտ պիտի հիշել, որ ցանկացած ամպրոպից հետո, մեկ է, կրկին արև է դուրս գալիս»:

Ըստ տիկին Ծատուրյանի՝ այս օրերին ամենավտանգավորը մարդկանց՝ պանիկայի ենթարկվելն է: «Ի՞նչ է նշանակում պանիկա: Այն մարդկանց հանկարծակի համակող ընդգծված վախի զգացում է: Այժմ պանիկան ինչի՞ց է ծնվում, հենց թեկուզ այն տվյալներից, որոնց հասարակությունն անընդհատ հետևում է՝ քանի՞ մարդ հիվանդացավ,  ինչպե՞ս, որտե՞ղ և այլն: Եվ մենք սկսում ենք պատկերացնել «կարողաների» մի մեծ շարան, որն իրական վտանգից առավել անհանգստացնող կարող է լինել: Վատն այն է, որ մեր պատկերացրածների մեջ մենք դրականը չենք դնում: Ստացվում է, որ վախն ընդամենը ենթադրություն է: Եվ էլի եմ կրկնում, անհրաժեշտ է շատ հանգիստ կիրառել բոլոր այն կանխարգելիչ միջոցառումները, որ մեզ առաջարկում են, և տանը մնալու այս հրահանգն ընկալել որպես երկար սպասված դադարի վիճակ, ընտանիքի անդամների հետ անցկացնելու հիանալի հնարավորություն: Երբ ամեն բան արդեն անցյալում կլինի, ու կվերադառնանք մեր նախկին գործնական կյանքին, անգամ կարոտելու ենք այս օրերը, երբ կարողանում էինք թեկուզ քնել ու արթնանալ մեր ցանկացած ժամին: Ստացվում է՝ երբ մեր մտքերից հեռացնում ենք բոլոր ենթադրությունները, նույնիսկ կարողանում ենք երջանիկ զգալ կամ գոնե չկորցնել երջանիկ լինելու հնարավոր առիթները»,- ներկայացնում է իրավիճակը զրուցակիցս՝ համոզմունք հայտնելով, որ մենք չենք ծնվել տառապելու, դժբախտ լինելու համար. «Ինքն իրեն դժբախտ  զգալը գալիս է մեր ռեակցիայից: Պիտի գիտակցենք՝ երջանկությունը կախված է այս կամ այն իրադարձության նկատմամբ մեր վերաբերմունքից: Փոխելով մեր վերաբերմունքն իրերի հանդեպ՝ կարող ենք մնալ գոնե չեզոք վիճակում. չբարկանալ, չվախենալ, խուճապի չմատնվել և այլն:  

Հաշվի առնելով հայ մարդու ծանր բնավորությունը՝ առաջարկում եմ բացասականը հանել մեր մտածելակերպից և ազատվել մեղավորներ փնտրելու բարդույթից: Օրինակ՝ այժմ համառորեն ուզում ենք պախարակել այն մեկին, որ «պատճառ դարձավ» այս վիրուսի տարածմանը: Բայց դա անիմաստ է ուղղակի, մանավանդ, որ կորոնավիրուսն արդեն իր քայլերն է անում: Պիտի գիտակցենք՝ մեր առողջությունն առաջին հերթին կախված է ինքներս մեզնից: Եվ եթե հիմա մեր խուճապները հաղթահարած դուրս չգանք այս ամենից, կարող է և լուրջ հիվանդանանք, այսինքն՝ կորցնենք լիակատար երջանիկ լինելու մեր վաղվա հնարավորությունը»,- ուղղորդում է տիկին Ծատուրյանը:  

Նա համոզված է՝ մարդկանց ինչ-որ բան հասկացնելու համար պետք չէ վախեցնել նրանց, այլ հարցին մոտենալ դրական կողմից: Դրա համար էլ, որպես հոգեբան, համեմատաբար թեթև է ներկայացնում իրավիճակը՝ չցանկանալով ծանրաբեռնել հասարակությանը բացասական շեշտադրումներով. «Հայերի դեպքում այդ նախնական վախը մեր գենետիկ կոդի մեջ է: Ցանկացած նոր արհավիրք, դժվարություն մեր մեջ արթնացնում է նախորդ խնդիրները, և պատմության ողբերգական էջերը խանգարում են մեզ երջանիկ լինել: Որքա՜ն հաճախ ենք անցած դարերի ընթացքում ամեն վայրկյան սպասել մեզ մեր տնից, մեր հայրենիքից զրկող արհավիրքի: Պիտի հասնենք այն գիտակցությանը, որ այսօր ոչ միայն պետք չէ ապրել վախը սրտում, այլև պիտի ապրել ու արարել անգամ մեր նահատակված նախնիների փոխարեն, իսկ դրա համար երջանկությունը շատ լավ ուղեցույց կարող է լինել: Բայց երջանկության զգացողությունը դեռևս մեզ շատ է պակասում, ուստի կորոնավիրուսն ու դրա հետևանքները մենք դեռ այսպես ծանր կտանենք»:

Զրույցի ընթացքում տիկին Ծատուրյանը նկատեց, որ մարդկանց համար երջանկությունն իրենց ցանկությունների իրականացումն է. «Մեկի համար երջանկությունն այն է, երբ իրեն խորապես հասկանում են, իսկ մյուսի երջանկությունը լավ մեքենա կամ առանձնատուն ունենալն է: Այստեղ ամեն բան կախված է նրանից, թե որքանով է մարդը ոգեղեն: Եթե մարդը դավանում է անցողիկ արժեքներ, և նրան անգամ հետաքրքիր էլ չեն հավերժության մասին մտորումները, ես չեմ կարող ապացուցել, որ երջանկությունը ոգեղենության զարգացումն է մեր ներսում: Նա, միևնույն է, կձգտի այն նյութական բարիքների ձեռքբերմանը, որոնք, իր կարծիքով կարող են իրեն երջանկացնել»:  

Զրույցի վերջում տիկին Ծատուրյանը նկատեց, որ Երջանկության միջազգային օրվան նվիրված այս հոդվածը կհետաքրքրի մտածող մարդկանց, որոնք անվերադարձ չեն ընկնում խուճապի մեջ և անընդհատ կարդում միայն բացասական խնդիրների անդրադարձող նորություններ. «Երբ մարդը տրամադրված է տառապելու, նա կշարունակի տառապել, ուստի մենք կարող ենք օգնել միայն նրանց, որոնք հակված են փոփոխության, և ցանկանում են դուրս գալ իրենց խեղդող տխրության ու հուսահատության ճիրաններից: Ամերիկացի հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն ասում է՝ մարդու կյանքի նպատակն է լինել՝ առողջ, երջանիկ և ապրել կյանքից հաճույք ստանալով: Մենք սա չպիտի մոռանանք ոչ մի պարագայում, և մշտապես շարունակենք սեփական անձի հետ տարվող աշխատանքը: Ու որքան լավ աշխատենք, այնքան ավելի մոտ կլինենք մեր երջանկությանը...»:

 

           Արփի Խաչատրյան  

 

Երջանկության միջազգային օր նոր կորոնավիրուս

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին