Թուրքիայի Սիվաս (Սեբասստիա) նահանգում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի ընդերքի 19 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով նյութական կամ մարդկային կորուստներ չեն արձանագրվել։