Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերության բաժնետոմսերը վաճառում է 2020թ․ աշնանից սկսած գրեթե ամեն աշխատանքային օր, ինչի արդյունքում, ըստ Forbes ամսագրի, նրա մասնաբաժինը նվազել է մինչև 14%: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, Ցուկերբերգը վաճառել է 9,4 միլիոն բաժնետոմս՝ նրանց համար վաստակելով 2,8 միլիարդ դոլար: Միլիարդատերը ստացված գումարի մեծ մասը (90% -ը) ծախսել է բարեգործական նպատակներով` իր հիմնադրած «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» կազմակերպության միջոցով, որը նա հիմնադրել էր կնոջ` Պրիսցիլա Չանի հետ միասին: Facebook- ի հիմնադիրն իր համար մոտ 200 միլիոն դոլար է պահել:
2015 թ․ Մարկ Ցուկերբերգը և նրա կինը ՝ Պրիսցիլա Չանը, հայտարարեցին, որ իրենց կարողության 99%-ը կծախսեն բարեգործության վրա, որի համար ստեղծվեց Չան- Ցուկերբերգ նախաձեռնությունը:
Զույգը սկսեց իրենց ծրագրերն իրագործել 2016թ․։ Զույգի բարեգործական գործունեությունը գագաթնակետին հասավ 2018թ․, իսկ 2019-ին զույգը դադար վերցրեց:
Ներկայումս Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 128 միլիարդ դոլար, որի 98% -ը բաժին է ընկնում ֆեյսբուքին։ Բացի այդ, միլիարդատերը վաստակում է բաժնետոմսերի առևտրի և անշարժ գույքի պորտֆելի հետ գործարքների հիման վրա, որը գնահատվում է 200 միլիոն դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բիլ Գեյթսը Միլինդա Ֆրենչ Գեյթսից բաժանվելուց հետո կկարողանա նրան հեռացնել իրենց ստեղծած բարեգործական հիմնադրամի ղեկավարումից: