Աֆղանստանին երկրում ձգձգվող հակամարտության, ինչպես նաև համաճարակի, ներքին միգրացիայի և երաշտի ֆոնին մարդասիրական աղետ է սպառնում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Բաբար Բալլոհը: Գրում է Russian.rt.com-ը։
«2021 թ․ հունվարից ի վեր 270,000 աֆղանցիներ դարձել են նոր տեղահանվածներ, հիմնականում անապահովության և բռնության պատճառով՝ ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 3,5 միլիոնի: Ընտանիքները, որոնք վերջին շաբաթներին ստիպված են եղել լքել իրենց տները, որպես իրենց տեղահանման հիմնական պատճառ նշում են անվտանգության վատթարացող իրավիճակը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Բալոհը հավելել է, որ ՄԱԿ-ն ունի ապացույցներ ոչ իշխանական զինված խմբավորումների կողմից շորթման, ինչպես նաև գլխավոր ճանապարհներին ինքնաշեն ռումբերի առկայության մասին:
«Աֆղանստանի ժողովուրդը ձգձգված հակամարտության պատճառով սահմանագծին է հասել, տեղահանությունների մեծ տեմպերի, COVID-19 համաճարակի, կրկնվող բնական աղետների, ներառյալ երաշտի և աղքատության խորացման հաշվին։ Աֆղանստանում խաղաղության համաձայնության հասնելը և ներկայիս բռնությունների դադարեցումը կհանգեցնի երկրի, ինչպես նաև հարևան երկրներ և դրանից դուրս բնակչության հետագա տեղահանմանը», - ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Աֆղանստանի ԱԳՆ-ում, հանրապետությունում հակամարտության սրումը կարող է հանգեցնել փախստականների թվի աճի և հարկադիր և անօրինական միգրացիայի:
Միևնույն ժամանակ, Պակիստանի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ իրենք չեն ծրագրում սահմաններ բացել Աֆղանստանից փախստականների համար, աֆղանական տարածքից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերման և իրավիճակի սրման ֆոնին ներհոսքի դեպքում: