Սոչիում մեկնարկել են տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը: Համավարակի ընթացքում դա մարզաձևի առաջին խոշոր ստուգատեսն է մասսայականության առումով: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Հանդես են գալիս 206 տղամարդ և 103 կին մասնակիցներ: Տղամարդկանց մրցումների հաղթողն ու եզրափակիչի մասնակիցը, իսկ կանանցից՝ երեք լավագույնները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500, իսկ կանանց մրցումներինը՝ 676.250 ԱՄՆ դոլար է:
Խաղասեղանների շուրջ իրենց ուժերն են չափում նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և կանանցից՝ Էլինա Դանիելյանը:
Մրցաշարը կավարտվի օգոստոսի 5-ին: