f

Անկախ

«Փաստ». Ին­չո՞ւ են թու­լաց­նում Սյու­նի­քը


«Երկիրը՝ անհավանական մեծ խնդիրների առջև, թշնամին երկրի սահմաններից դուրս չի գալիս, իսկ ինչո՞վ են զբաղված օրվա իշխանությունները: Ճիշտ է՝ բացառապես շոու անելով ու «մուռ հանելով»: Այլ կերպ չես մեկնաբանի, օրինակ՝ Սյունիքի մարզի համայնքապետների ձերբակալություններն ու կալանավորումները: Ընդ որում, այն «բեմադրությունը», որ իրականացվել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հանդեպ, երբ մարդուն ցուցադրաբար պառկեցնում են գետնին, որ նկարեն, պարզապես ի ցույց է դնում այս ամենի բացառապես քաղաքական բնույթը: Երևի այդ տեսանյութերն ուղարկում են Նիկոլ Փաշինյանին, որ «սիրտը հովանա»:

 

Քրեական գործ է հարուցվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ (ի դեպ, թե՛ Զաքարյանը, թե՛ Փարամազյանը բազմազավակ հայրեր են), ձերբակալել են Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանին, կալանավորել են Քարահունջ վարչական տարածքի ղեկավար Լուսինե Ավետյանին, իշխանությունների թիրախում են նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Մի խոսքով՝ Փաշինյանի թիրախում Սյունիքի համայնքապետներն են, մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել, Մխիթար Զաքարյանն անգամ վիրավորում է ստացել, մարդիկ, որոնք սահման են պահում, երկիր են պահում, մարդիկ, որոնց համար թանկ է մեր երկրի ամեն մի թիզը: Այս ամենը շատերին հիմք է տալիս եզրակացնել, որ նշյալ գործընթացները նպատակ ունեն թուլացնել Սյունիքը:

Առավել ևս, որ տեղերից ստացվող տեղեկություններով, իրավապահ մարմիններ են կանչվում նշյալ բնակավայրերի բնակիչները, այդ թվում և հատկապես՝ կանայք, որպեսզի սուտ ցուցմունք տան իրենց համայնքների ղեկավարների դեմ, թե իբր ընտրակաշառք են ստացել: Ընդ որում, խոսքը օրինական ճանապարհով, ձևակերպված սոցիալական օգնությունների մասին է, որոնք անապահով ընտանիքներին տրվել են պարբերաբար: Օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերում մասնավորաբար որոտանցի կանայք ասում էին, թե կթողնեն, դուրս կգան գյուղից, ով ուզում է, թող գա ու ապրի, սահման պահի: Ցավալի տեսարան էր, բայց... Չէ, սիրելի քույրեր ու մայրեր, անկեղծ ասած, հազիվ թե այդ հեռանկարը վախեցնի կամ անհանգստացնի այս իշխանություններին: Իսկ գուցե հակառա՞կը, գուցե նրանց հենց դա էլ պե՞տք է...»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Սյունիքի մարզ իշխանություններ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին