Բրեքսիթի հարցով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեն հայտարարել է, որ COVID-19 կորոնավիրուսով է վարակվել: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazedta.ru-ն։
«Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ ինձանից վերցրված COVID-19 կորոնավիրուսի անալիզը դրական արդյունք է տվել», - գրել է Բարնյեն:
Նա նշել է, որ իրեն լավ է զգում և լավատեսորեն է տրամադրված։
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: