f

Անկախ

Լյովա Գևորգյան․ «Ադրբեջանցու հանդեպ տարած հաղթանակս իմ պարտքն էր զոհված զինվոր եղբայրներիս, հայրենիքիս և ժողովրդիս առջև»


Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալների հարուստ պաշարով վերադարձավ Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունից՝ նվաճելով 1 ոսկե, 2-ական արծաթե և բրոնզե մեդալ։
125 կգ քաշային կարգում փայլեց և աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի դյուցազուն  Լյովա Գևորգյանը։ Հայ մարզկը վճռորոշ գոտեմարտում հանդիպեց ադրբեջանցի Այդին Ահմադեովին և 2րոպե 34  վայրկյան տևած գոտեմարտում 11:0  հաշվով ջախջախեց նրան:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, խոսում այս հաղթանակի կարևորության և առաջիկա ծրագրերի մասին։


-Շնորհավորում ենք Եվրոպայում առաջինը ճանաչվելու և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Մրցաշարին պատրաստվել եմ շատ լուրջ տրամադրված, քանի որ առաջին անգամ էի մասնակցելու երիտասարդական ԵԱ-ին, բացի այդ փոխվել էր քաշային կարգս, պետք է հարմարվեի և վարժվեի այդ նոր ավելացած կիլոգրամներիս։ Նախքան մրցաշարը, ունեցա 3 ուսումնամարզական հավաք՝ Ծաղկաձորում, Ուկրանիայում և Օլիմպավանում։ Օրական մարզվում էի 2-3 անգամ։Գերմանիա մեկնեցի հաղթական տրամադրված, պետք էր այս հաղթանակը և վերջ։


-Մեկը մյուսից տպավորիչ գոտեմարտեր անցկացրիք՝ մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտալով․ եզրափակչում պարզապես փայլեցիք։ Որևէ գոտեմարտ կառանձնացնե՞ք։
-Իմ կարծիքով բոլոր գոտեմարտերս էլ հեշտ անցան և կարճ տևեցին, ոչ մի մրցակցի միավոր չտվեցի, բացի Ռուսաստանը ներկայացնող մարզիկից։ Ինձ համար ոչ պակաս կարևոր էր նաև ռուս մրցակցիս հանդեպ տարած հաղթանակը, քանի որ նա աշխարհի առաջնության հաղթողն էր, իսկ ադրբեջանցու հանդեպ տարած հաղթանակս իմ պարտքն էր զոհված զինվոր եղբայրներիս, հայրենիքիս և ժողովրդիս առջև, որը ես կատարեցի։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Այս հաղթանակն ինձ տվեց մեծ սպորտում մյուս նպատակներիս հասնելու փորձ և վճռականություն։ Երբ հաղթանակած վերադառնում ես հայրենիք, տեսնում ես հարազատներիդ, ժողովրդիդ ուրախությունն ու հպարտությունը, քեզ մոտ ավելիին հասնելու ձգտումը մեծանում է։  Նույնը ես եմ զգում․ ես ուզում եմ հասնել ավելիին, դա իմ երազանքն է, որը նպատակ եմ դարձրել։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանը հատկապես այս դժվար ժամանակաշրջանում։
-Յուրաքանչյուր մարզիկ մեծ պատասխանատվություն է զգում, երբ միջազգային մրցաշարերի ժամանակ գորգ է դուրս գալիս։ Գորգ մտնելիս մտքումդ միայն մի միտք է․ «Դրոշս ամենավերևում պետք է լինի, հիմնս պետք է հնչի ու վերջ»։ Նաև, միևնույն ժամանակ, գիտես, որ հարազատներդ ու ժողովուրդդ ամբողջ աշխարհից քեզ դիտում են ուղիղ եթերով, դա ավելի է մեծացնում պատասխանատվության զգացումը։
Երբ ամենավերևում տեսնում եմ դրոշս, այդ ժամանակ զգում եմ, որ պարտքս կատարել եմ, նորից հաղթանակած ու գլուխս բարձր եմ ոտք դնելու հայրենիք։


-Ձեր հաղթանակը մեծ ոգևորությամբ ընդունեցին, այն իսկապես շատ անհրաժեշտ էր, հայրենիքում էլ՝ ուրախությամբ դիմավորեցն։ Այս ամենը ոգևորու՞մ է։
- Վերդարձել ենք շատ ուշ ժամի, երբ բոլորը քնած էին, բայց հարազատներս, ընկերներս, մարզիչներս եկել էին դիմավորելու։ Օդանավակայանում ջերմ դիմավորեցին մեզ, ավանդական հաղթանակը խորհրդանշող դափնեպսակներով։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Պատրաստվում եմ օգոստոսին կայանալիք երիտասարդական աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Ռուսաստանում, նախքան մրցաշարը ունեմ 2 ուսումնամարզական հավաք։ Աստված առաջ, հաղթական եմ տրամադրված։ 

Լյովա Գևորգյան սպորտ ազատ ոճի ըմբշամարտ ոսկե մեդալ չեմպիոն հարցազրույց խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին