Haiti24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզին, ամուսնու սպանությունից հետո առաջին հայտարարությամբ է հանդես եկել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ես ողջ եմ, բայց կորցրել եմ ամուսնուս: Վարձկանները սպանեցին նախագահին, մյուս վարձկանները ցանկանում են սպանել նրա երազանքն ու երկրի տեսլականը», - ասել է Մարտինը:
Նրա խոսքերով ՝ մարդասպանները գործել են ի շահ Ժովենել Մոիզի քաղաքական հակառակորդների, ովքեր ցանկանում էին սպանել ոչ միայն նրան, այլ նաև խափանել երկրի քաղաքացիների կյանքի պայմանները բարելավելու նրա նախագծերը, ինչպես նաև հանրաքվե անցկացնելու և նոր ընտրությունների կազմակերպման ծրագրերը։
Ավելի վաղ Հայիթիի կառավարությունը խնդրել էր ՄԱԿ-ին զորքեր ուղարկել հանրապետություն:
Ժովենել Մոիզը սպանվեց հուլիսի 7-ի գիշերը իր անձնական նստավայրի վրա հարձակման ժամանակ: