New York Times պարբերականի փոխանցմամբ՝ ծագմամբ հայիթցի ամերիկացիները, որոնք բերման էին ենթարկվել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության կասկածանքով, հայտարարել են, որ մահափորձի կազմակերպիչը «Մայք» մականունով այլազգի է: Գրում է Gazeta.ru-ն։
Ձերբակալվածներ Ջեյմս Սոլաժը և Ջոզեֆ Վինսենթը պնդում են, որ եղել են միայն Մոիզի վրա հարձակվողների թարգմանիչները: Նրանք մահափորձի պահին տանը չեն եղել:
Դատավոր Քլեմենտ Նոելը, որը վարում է ձերբակալված «թարգմանիչների» գործը, հայտնել է, որ Սոլաժն ու Վենսանը հանդիպել են վաշտի անդամների հետ, որոնք հարձակվել են նախագահական նստավայրի վրա, որպեսզի ծրագրեն մահափորձ Պեթիոնվիլ քաղաքի հյուրանոցում, Պորտ-օ-Պրենսա արվարձանում:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ հիմնական նպատակը ոչ թե Մոիզին սպանելն էր, այլ նրան Ազգային պալատ ՝ Հայիթիի նախագահի պաշտոնական նստավայր հասցնելը:
Դատավոր Նոելը նաև ընդգծել է, որ ամերիկացիները բերման են ենթարկվել ոստիկանության հետ փոխհրաձգությունից անմիջապես հետո, որի ընթացքում սպանվել էր երկու կոլումբիացի:
Հայիթիի նախագահը սպանվեց հուլիսի 7-ի գիշերը իր անձնական նստավայրի վրա հարձակման ժամանակ: Վիրավորվել էր նաև նրա կինը ՝ Մարտին Մոիզը: Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին նրա մահվան մասին, սակայն Դոմինիկյան Հանրապետությունում Հայիթիի դեսպանատունը հերքեց այս լուրերը:
Դրանից հետո ԱՄՆ-ում Հայիթիի դեսպան Բոկիտ Էդմոնդը հայտարարեց, որ հանրապետության առաջին տիկին Մարտին Մոիզը բուժման նպատակով Մայամի կտեղափոխվի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոլումբիայի պաշտոնաթող զինվորականները մասնակցություն են ցուցաբերել Հայիթիի նախագահի սպանությանը: