f

Անկախ

Քոլեջներում ներդրվում են նոր մասնագիտություններ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամաններով 2021-2022 ուսումնական տարվանից մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով կներդրվեն նոր մասնագիտություններ, որոնց համար պահուստային տեղերից կհատկացվեն ընդունելության անվճար և վճարովի ուսուցման տեղեր:

Ըստ այդմ՝ «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Գյումրու պետական տեխնիկական և Ինֆորմատիկայի պետական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան և հայոց լեզուն:

«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորման պետական կրթական չափորոշիչը փորձարարական կարգով ներդրվելու է Արմավիրի տարածաշրջանային պետական և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջներում: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել կենսաբանությունը, մաթեմատիկան և հայոց լեզուն:

«հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով փորձարարական կարգով ներդրվելու է «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորման պետական կրթական չափորոշիչը: Տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային առարկաներ են սահմանվել մաթեմատիկան, ֆիզիկան և հայոց լեզուն:

Յուրաքանչյուր ուսումնական հաստատության տրամադրվել է 10 անվճար և 10 վճարովի ուսուցման տեղ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԿԳՄՍ քոլեջներ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին