f

Անկախ

Այլեւս ո՞չ դատական ակտերին.Առավոտ


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ հանդես եկավ ցնցող ելույթով։ Նա «դուխով» հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը չի վստահում Հայաստանի դատական համակարգին։

 Չնայած պարոն Թորոսյանը ստացել է, այսպես ասած՝ «լուրջ, ժամանակակից, եվրոպա-ամերիկյան» կրթություն, բայց իր էությամբ մնացել է «քյոխվայական» մտածողությամբ անձնավորություն։ Սույն պետական այրը չի պատկերացնում, թե ինչպես կարող է դատարանը իր՝ ժողովրդի մեծամասնության սերն ու աջակցությունը վայելող իշխանության կարկառուն ներկայացուցչին պարտադրել հերքել իր «միակ ճշմարտություն» համարվող հայտարարությունը։ 

Համոզված եմ, որ պարոն Թորոսյանն իսկապես տարակուսած է. «Չհասկացա, բա էլ ինչո՞ւ ենք եկել իշխանության։ Ինչպե՞ս են համարձակվել դատական բոլոր ատյանները, իմ՝ Սիրելի Առաջնորդին особо приближенный նախարարի դեմ որոշում կայացնել։ Չէ՞ որ Սիրելի Առաջնորդն է հայտարարել՝ կա՞ արդյոք դատավոր, որ ինձ չլսի։ Եվ հանկարծ… Մի՞թե Սիրելի Առաջնորդն ինձ դավաճանել է»։ 

Այո, մեր հասարակությունը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում իրավական պետություն, անկախ դատական իշխանություն, որ իրապես իրավական պետության մեջ դատարանը կարող է ինքնուրույն, շեշտում եմ՝ ինքնուրույն որոշում կայացնել բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։ 

 Չկարծեք, թե ես հիացած եմ Հայաստանի դատական համակարգով և այն համարում եմ անկախ և անաչառ։ Ինքս բազմիցս եմ քննադատել և այժմ էլ եմ այն քննադատում, բայց տվյալ դատական ակտը կարող եմ բացատրել հետևյալ վարկածներով։ 

Առաջին. հնարավոր է, որ սույն որոշումը կայացնելիս, իսկապես դատավորները վերևից որևէ ցուցում չեն ստացել և մտածել են, որ վերջապես կարող են գործել օրենքին համապատասխան։ 

Երկրորդ. չեմ բացառում, որ դատավորների նկատմամբ ճնշում է եղել՝ չկայացնելու նախարարի դեմ որոշում։ Սակայն, հավանաբար, գործն այնքան ակնառու է եղել, որ նույնիսկ ճնշման տակ կայացվել են օրինական որոշումներ։

 Իսկ նախարարի մտավարժանքները, թե որոշումը կայացրել են «նախկին ռեժիմին» ծառայած դատավորները, որևէ քննություն չի բռնում և ընդամենը ցույց է տալիս նրա իր՝ պաշտոնյայի դիրքից հոխորտալը։ 

Ավելին, լինելով պետական այր, անկախ այն բանից, թե դատարանները ում պատվերն են կատարում՝ օրենքի, ներկա կամ նախկին իշխանավորների, պարոն Թորոսյանը պարտավոր է կատարել դատարանի որոշումը՝ օրինակ ծառայելով հանրությանը։ Իսկ ա՞յժմ, ի՞նչ պահանջես ոչ պաշտոնյա քաղաքացիներից։ Կարո՞ղ ենք մենք նույնպես կատարել հանցագործություններ, զրպարտություններ ու վիրավորանքներ հնչեցնել բոլոր նրանց հասցեին, ում չենք համակրում կամ թշնամություն ունենք, օրինակ վերցնելով հեղափոխական իշխանության ներկայացուցչից, «թքած ունենալով» դատարանի վճիռների ու որոշումների վրա։ Թե՞ անձեռնմխելիները միայն հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն են և խունվեյբին «Հեղափոխության պահապանները»։ 

Ներկա իշխանությունները շատ են սիրում խոսել Հայաստանի, որպես ժողովրդավարական երկրի մասին։ Կուզենայի նրանց հիշեցնել, որ կայացած ժողովրդավարական ցանկացած երկրում, այդպիսի պահվածքով նախարարը նույն իսկ օրը կհեռացվեր պաշտոնից՝ կամ վարչապետի որոշմամբ, կամ պառլամենտի կողմից անվստահությամբ, կամ հասարակության պահանջով։ 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 Հ. Գ. Ի դեպ՝ նախկինների մասին։ Կարդալով Արսեն Թորոսյանի կենսագրությունը, պարզվում է՝ նա իր մասնագիտական առաջընթացը կատարել է «նախկին, կոռումպացված» իշխանությունների տարիներին, հենց պետական համակարգում։ Արդյոք նա նույնպե՞ս նախկին չէ, մանավանդ ինչ-որ չեմ հիշում նախկին տարիներին նրա, որպես հանրային գործչի քննադատությունները գործող իշխանությունների, ու մասնավորապես՝ դատական համակարգի վերաբերյալ։ «Առավոտ» օրաթերթ

 

Ավետիք Իշխանյան Արսեն Թորոսյան Դատարան Հայաստան Կարծիք

Այլ հոդվածներ հեղինակից

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Մինչեւ օգոստոսի 1-ը ԵՏՄ երկրներն առաջարկներ կներկայացնեն ապրանքների ազատ տեղաշարժման վերաբերյալ
Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ
Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան
Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, ուժեղ բանակով. Փաշինյան
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան
Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը
«Փաստ». Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին
«Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները
Վարչապետն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատի հուշահամալիր. ուղիղ
«Ժողովուրդ». Պաշտոնյաներին օր չի մնացել
Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները
«Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի
Կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, թե ինչ փուլերով է անցել և անցնում հիվանդության ընթացքում։
«Փաստ» .իշխանությունները շարունակում են ձեւավորել իրենց «սրտի» դատավորների առանձին «թիմ»
Իմ քայլը դիակապտությամբ է զբաղված
Կիրականացվի հատուկ չվերթ՝ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ
10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 14-ամյա աղջիկը ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել
Ծանր վիճակում պացիենտ՝ 271 Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53.Արսեն Թորոսյան
Փաշինյանը մոլորության մեջ է գցել հանրությանը. «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ
Չինաստանում կորոնավիրուսի մեկ դեպք է հայտնաբերվել
ԱՄՆ-ում COVID-19- ի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը
Քադիրովը մեկնաբանել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը
Երկրում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը կայունանում է. Պուտին
Ավելին
Ավելին