Շաքարավազի շուկայում պակասուրդ եւս առկա չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
ՄՊՀ. շաքարավազի շուկայում պակասուրդ եւս առկա չէ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաեւ շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը եւ հայտնում է, որ շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ: Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը եւ արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ եւ իրականացվել է մեծածախ վաճառք:
Նաեւ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:
Հանձնաժողովը շարունակում է հետեւել շուկայում տեղի ունեցող զարգացումներին:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով»,- գրել է նա։