f

Անկախ

Հրապարակվել են մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները


Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները:

«Անգլերեն» առարկայի համար հայտագրված 126 դիմորդից քննությանը մասնակցել է 113-ը: Միջին միավորը եղել է 12.41: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ կամ մասնակիցների 19.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 19 դիմորդ կամ մասնակիցների 16.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19.75 միավոր՝ 10 դիմորդ: 1 դիմորդ քննություն է հանձնել «Գերմաներեն» առարկայից: 

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրված 117 դիմորդից քննությանը մասնակցել է 98-ը: Միջին միավորը եղել է 8.94: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: 18-20 միավոր հավաքել է 5 դիմորդ կամ մասնակիցների 5.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 2, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ:

«Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 236 դիմորդից քննությանը մասնակցել է 196-ը: Միջին միավորը եղել է 8.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 76 դիմորդ կամ մասնակիցների 38.8%-ը: 18-20 միավոր հավաքել է 7 դիմորդ կամ մասնակիցների 3.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 1 դիմորդ:

«Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 29 դիմորդից քննությանը մասնակցել է 28-ը: Միջին միավորը եղել է 7.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 16 դիմորդ կամ մասնակիցների 57.1%-ը: 18-20 միավոր չի հավաքել ոչ մի դիմորդ: 

«Քիմիա» առարկայի համար հայտագրված 104 դիմորդից քննությանը մասնակցել է 102-ը: Միջին միավորը եղել է 8.96: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 45.1%-ը: 18-20 միավոր հավաքել է 9 դիմորդ կամ մասնակիցների 8.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 2, 20 միավոր՝ 1 դիմորդ:

Այսօր ընթանում են «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 112 և 2 դիմորդ:

Քննաշրջանն ավարտվելու է հուլիսի 8-ին.  քննություններ կանցկացվեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 51 և 89 դիմորդ:

Հայտագրման երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցում: Միայն «Մաթեմատիկա» առարկայի համար է առանձնացվել երկու քննական կենտրոն. այն անցկացվել է նաև Երևանի թիվ 200 դպրոցում: 

Հավելենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: 

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ԳԹԿ ընդունելության քննություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին