Երեկ երեկոյան Իրանի Իլամ գավառի հարավում գտնվող Դեհլորան քաղաքի «Չեշմե յե խոշ» նավթատարում պայթյուն է որոտացել։ Զոհվել է 3 մարդ, վիարվորվել՝ 4-ը։
Mehr գործակալության փոխանցմամբ, բոլոր զոհերն ու վիրավորները նավթամուղի աշխատակիցներ են։
Երկրի իշխանությունները կոչ են արել ազգային նավթային ընկերությանն անհապաղ հետաքննություն անցկացնել և աջակցություն տրամադրել վիրավորներին և զոհերի ընտանիքներին։
Վնասված նավթատարը ձգվում է մինչև Իրանի հարավ–արևմտյան հատվածում գտնվող Ահվազ քաղաքը։
Երկրի իշխանությունները կոչ են արել ազգային նավթային ընկերությանն անհապաղ հետաքննություն անցկացնել և աջակցություն տրամադրել վիրավորներին և զոհերի ընտանիքներին։