f

Անկախ

Ինչ կարող է լինել առաջիկա չորս տարում Սյունիքում, եթե Հայաստանի փոխարեն շարունակեն որոշումներ կայացնել Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան


Ինչ կարող է լինել առաջիկա չորս տարում Սյունիքում, եթե Հայաստանի փոխարեն շարունակեն որոշումներ կայացնել Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան:

Հունիսի 20-ի ընտրություններից առաջ և իշխանությունը, և ընդդիմությունը շրջանցեցին այս թեման: Մինչդեռ սպասելի էր, որ Մոսկվայում այսօր կայանալիք հանդիպման ժամանակ դրվելու է Սյունիքի անջատման հեռահար ծրագրի անկյունաքարը: Այս պահին մենք չունենք ռեսուրս այդ ծրագրին դիմակայելու համար: Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքով մենք ազդանշան ուղարկեցինք Ռուսաստանին և Թուրքիային , որ ընդունում ենք խաղի կանոնները և համաձայն ենք շարունակել պարտվողական քաղաքականությունը:

Ռուս- թուրքական ծրագրի հեռահար նպատակները.

1. Սյունիքի սահմանների պաշտպանությունն ամբողջովին հանձնվում է ռուս սահմանապահներին:

2. Մեղրիով բացվում է երկաթուղային հաղորդակցությունը, որտեղ որպես անվտանգության երաշխավոր հանդես են գալիս ռուս սահմանապահները և ռուսական երկաթուղուն ծառայող մասնավոր պահնորդական ընկերությունը:

3. Գորիս –Սիսիան հատվածում, այդ թվում նաև Սիսիանի օդանավակայանում / ուղղաթիռների համար/ ստեղծվում է ռուսական նոր ռազմաբազա, որը երաշխավորում է Արցախում ռուս խաղաղապահների անվտանգությունը:

4. Գորիս –Սիսիան հատվածում տրվում է ավտամոբոլային ճանապարհի միջանցք դեպի Նախիջևան, որի երթևեկության անվտանգությունը անցնում է ռուսական բազայի պատասխանատվության տակ, նույն պայմաններով , ինչպես Լաչինի միջանցքը:

5. Թուրքական և ադրբեջանական կեղծ ներխուժման վտանգով ներքաղաքական ճգնաժամ է առաջացվում Սյունիքում և 1920 թվականի Լեռնահայաստանի օրինակով Սյունիքում ինքնավարություն է հռչակվում : Ինքնավարության երաշխավոր հանդես կգան ռուսական զորքերը:

Միայն առաջին հայացքից կարող է թվալ , թե նման սցենարը հնարավոր չէ: Մինչդեռ Հայաստանում պահպանելով անկարող իշխանություն, թուրքերի և ազերիների հեռահար նպատակը Սյունիքն ամբողջովին ռուսական հսկողության տակ պահելն է և այն ի վերջո դուրս բերել Երևանի լիակատար վերահսկողությունից:

Ես համոզված եմ, որ իշխանությունը առանց այս հարցում կոշտ ընդդիմության, չի կարող դիմակայել:

Էդիկ Հովսեփյան ՖԲ Գրառում Սյունիքի մարզ Ռուսաստան

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին