Կարեն Հեքիմյանը գրում է. «…եթե Հովհաննիսյան Հովհաննեսը 11-րդ անգամ չհերքի ԵՊՀ ռեկտորի ժ.պ. պաշտոնում իր մոտալուտ նշանակվելու վերաբերյալ տեղեկությունը, ապա վերջինիս մաղթում եմ բարի գալուստ համալսարանական դժոխք»:
Հարգելի Կարեն, դուք հո մազոխիստ չե՞ք, որ ինչ-որ պատահական մեկի համար մայր համալսարանը վերածեք դժոխքի: Պայքարեք ԵՊՀ-ն լուծարելու համար, քանի որ համալսարանն այնպես են «ոտնատակ տրվել», որ ինքնապահպանական բնազդն էլ է կորել, ավելին, համալսարանը վաղուց չի կարողանում որևէ կերպ հակազդել պետության բնականոն զարգացումը խաթարող գործընթացներին:
Դժբախտաբար, ավերիչ հոսանքին հակառակ գնալ չի ստացվի: Թեպետ, երբեմն հրաշքներ լինում են:
Հ.Գ. Հեքիմյանը հայտնել է տարակուսանք նաև առ այն, որ Հովհաննես Հովհաննիսյանը պրոֆեսորի կոչում չունի: Ըստ լրատվամիջոցներում հայտնված լուրերի, կարծես, նրա դոկտորականն էլ կասկածահարույց է: Հարկ է նկատել, որ դիպլոմները, կոչումներն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են այդպիսի պաշտոններ զբաղեցնելու համար: Ի վերջո, ամեն ինչ հարաբերական է: Անձը, ով հավակնում է նման պաշտոնի, նախ պետք է ակադեմիական անձնավորություն լինի ամբողջ էությամբ, եւ ունենա ակնածանք առաջացնող հետագիծ:
Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր