MMA վարկածով, ԱՄՆ-ում, Կալիֆորնիայի Նեվադա նահանգի Լաս –Վեգաս քաղաքում, Աշխարհի գոտու մենամարտելու համար հայտ ներկայացրած շուրջ 200 պետությունների մարզիկներից ընտրվել էին. Docando Full Contact Karate-ի (IFCKF) Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, կարատեի մարզիկ՝ Էդգար Սողոմոնյանը (Հայաստան) և MMA վարկածով՝ Muay Thai մարզաձև ներկայացնող՝ Cody King-ը( Տեխաս, ԱՄՆ)։
Հայ մարզիկը մրցաշարից առաջ խոստացել էր, որ եթե հաղթի ,ապա իր հաղթանակը կնվիրի 44 –օրյա պատերազմում մեր նահատակված հայ զինվորների հիշատակին և ապագա զինվորներ, իր տղաներին` Նարեկ և Հովհաննես Սողոմոնյաններին :
Էդգար Սողոմոնյանը եզակի ՀԱՅ-ի տեսակ է, ով պատերազմի դժվարին օրերին, կանգնած էր Արցախահայության ու մարտնչող Հայ զինվորների կողքին, և ջանալով օժանդակել՝ ակնհայտ օգնություն էր ցուցաբերել:
Ի դեպ. Էդգար Սողոմոնյանը՝ պատերազմական օրերին ևս պետք է մենամարտեր, սակայն նրա մարտական կեցվածքից, Հայի անկոտրուն ոգուց, նրա կոշտ հայտարարությունից, հակառակորդն՝ ադրբեջանցին, հրաժարվել էր ու մենամարտը չեղարկվել էր:
Էդգար Սողոմոնյանին հաջողվեց Լաս- Վեգասում, սույն թվականի հունիսի 27 –ի մենամարտում, տեխնիկական նոկաուտի ենթարկել Cody King-ին և նվաճել MMA վարկածով ԱՇԽԱՐՀԻ ԳՈՏԻՆ։
Մարզիկը, մենամարտում տարած փառահեղ հաղթանակից հետո, հպարտորեն բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դրոշը, հայտարարել էր. -« Իմ ՀԱՅ ազգ, հոգուս պարտքը կատարեցի, հաղթանակած ու հպարտորեն վեր բարձրացրեցի մեր եռագույնը:
Մաղթում եմ իմ Հայ ազգին քաջ առողջություն, սահմաններին անվտանգություն և խաղաղ երկինք Հայաստանին ու Արցախին:
Իմ խորին շնորհակալությունները Docando Full Contact Karate-ի (IFCKF) Միջազգային ֆեդերացիայի և World Docando Federation ( WDF )-ի նախագահ Գոռ Վարդանյանին և
Docando Full Contact Karate-ի մարզիչ Ռազմիկ Գևորգյանին:
Մենք Քրիստոնյա ազգ ենք և մեր արմատները շատ խորն են, ոգին անկոտրուն: Կամքի ուժ և նորանոր հաղթանակներ հայերիս՝ Աշխարհով մեկ:»