Ամերիկայի Գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղում Բրազիլիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Պերուի ընտրանուն: Միակ գոլը խփվել է 35-րդ րոպեին. Նեյմարի փոխանցումից հետո աչքի է ընկել Պակետան:
Այսպիսիով, Բրազիլիայի հավաքականը կխաղա մրցաշարի եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Արգենտինա-Կոլումբիա զույգի հաղթողը: