f

Անկախ

«Լիդիան Արմենիան»՝ Ամուլսարի ծրագրի հնարավոր լրացուցիչ ուսումնասիրության վերաբերյալ


Լիդիան Արմենիա ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

ՀՀ վարչապետը մարտի 12-ին հայտարարեց, որ Կառավարությունը նպատակ ունի Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ հարցերի նոր փուլ սկսել, և շահագրգիռ կողմերին ներկայացվելու է 154 հարց՝ նրանց մեկնաբանությունները ստանալու համար:

Վերջին 21 ամիսների ընթացքում «Լիդիանը» կորցրել է ավելի քան 119 միլիոն ԱՄՆ դոլար, հիմնական ժամանակն ու ռեսուրսները նվիրելով Ամուլսարի ծրագրի առնվազն 3 ամբողջական բնապահպանական տարատեսակ ստուգումների և փորձաքննությունների ընթացքում բարձրացված անհամար հարցերին պատասխանելուն: Կառավարությունը չունի որևէ արդարացված հիմնավորում պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ, որևէ այլ ընկերության Հայաստանում նման պահանջ չի ներկայացվել: 

ՀՀ վարչապետը բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ.

  • Ամուլսարի ծրագրի նախորդ բնապահպանական փորձքքննություները տվել են հարցերի պատասխանները,
  • Չկա իրավական հիմք կասեցնելու «Լիդիանի» գործունեությունը,
  • Չկա իրավական հիմք պահանջելու «Լիդիանից» նոր ՇՄԱԳ,
  • «Լիդիանը» հաստատել է, որ համապատասխանելու է նախանշված բոլոր բնապահպանական կառավարման չափանիշներին,
  • Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարման առումով «Լիդիանը» լավագույնն է,
  • Ընկերության դեմ արշավը ֆինանսավորում են մրցակիցները, որոնց նպատակն է խանգարելու «Լիդիանի» գործունեությունը,
  • Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պահանջվելու է համապատասխանել «Լիդիանի» բնապահպանական կառավարման մակարդակին և վճարել դրա համար,
  • Ամուլսարի ծրագրի կասեցումը խտրականություն կլինի «Լիդիանի» դեմ և բացասական կազդի Հայաստանի ներդրումային գրավչության վրա,
  • Պետության շահերից է բխում թույլ տալ «Լիդիանին» աշխատել,
  • Ճանապարհները շրջափակողները պետք է ապաշրջափակեն դրանք:

Այս մասին ՀՀ վարչապետը խոսել է տարբեր առիթներով՝ հրապարակավ:

Վերջին մեկ տարվա ընթացքում դատական մի շարք վճիռներ վերահաստատել են «Լիդիանի» մուտքի իրավունքը՝ ցուցում տալով պատկան մարմիններին ապահովել «Լիդիանի» իրավունքները, ինչպես նաև որոշ պետական պաշտոնյաների  գործողությունները որակել են կողմնակալ՝ «Լիդիանի» դեմ:

Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել, ինչը չի կարելի ասել «Լիդիանի» և Ամուլսարի ծրագրի հանդեպ ՀՀ կառավարության գործողությունների ու անգործության վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցերի մասին: 

ՀՀ կառավարությունը պետք է ապահովի արդար և հավասար մրցակցային պայմաններ «Լիդիանի» նկատմամբ, ապահովի օրենքի գերակայությունը և պաշտպանի ոչ միայն «Լիդիանի» և նրա ներդրողների օրինական իրավունքները, այլ նաև Հայաստանի այն հազարավոր քաղաքացիների, որոնք մեծապես տուժել են Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակման պատճառով և այս տևական ապօրինության արդյունքում շարունակում են կրել ահռելի սոցիալական և տնտեսական դժվարություններ:

Լիդիան Արմենիա

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին