f

Անկախ

Ադրբեջանցիներն այդ քարտեզներն օգտագործելուց թող մի քիչ զգույշ լինեն. ոչ մի բան չի բացառվում․ Բորիս Ավագյան


Ռազմագերիների խումբը վերադարձել է ՌԴ ղեկավարության ջանքերով, ռուս խաղաղապահների հրամանատարի, Հայաստանի ՊՆ Գլխավոր շտաբի եւ ԱԱԾ-ի համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ 15 ռազմագերիների վերադարձի դիմaց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի եւ զանգելանի շրջանների ականապատված քարտեզները, Բորիս Ավագյանն ասաց. «Ես իմ կողմից կարող եմ ասել, որ ադրբեջանցիներն այդ քարտեզներն օգտագործելիս մի քիչ զգույշ լինեն: Ոչ մի բան չի բացառվում: Ես ինքս անձամբ մտածում եմ՝ մեծ հարց է, թե մենք ինչ ենք տվել, ինչ չենք տվել: Դրա համար Ադրբեջանի ԱԳՆ-ի բարձրաձայն հայտարարություններն ուղղված են իրենց հասարակությանը, իսկ մենք բոլորս գիտենք, որ իերնց հասարակությունը փայլուն, զարգացած հասարակություն չի: Հասարակությանը կառավարելու համար իրենք անում են հայտարարություններ՝ ցույց տալու համար, որ իրենք ինչ-որ հաղթանակ են տարել եւ ինչ-որ բան են ստացել: Կարծում եմ՝ իրենք էլ են հասկանում, որ այն, ինչ ստացել են, դրա հետ պետք է շատ զգույշ լինեն»:

 

 

Հարցին, թե այդ դեպքում ինչի՞ հիման վրա են ազատ արձակվել մեր ռազմագերիենրը, բորիս Ավագյանը պատասխանեց. «Բանակցային պրոցեսի: Աշխատանք է տարվում, դա աշխատանքային պրոցես է»:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը որեւէ առնչություն չունի՞ այս հարցում, նա արձագանքեց. «Ես չեմ մտածում, որ Փաշինյանը բանակցային պրոցեսում ներգրավված է: Ներգրավված է ՊՆ գլխավոր շտաբը, ԱԱԾ ղեկավարը, որոնք աշխատում են ռուսական կողմի հետ համատեղ»:

Նա նաեւ հավելեց, որ գերիների վերադարձի բանակցություններում չի անձնականացվում, թե խոսքը կոնկրետ որ գերու մասին է:

 Բորիս Ավագյան Ականապատման քարտեզ Ադրբեջան Տեսանյութեր

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին