f

Անկախ

Թեստավորեք. թեստավորեք. թեստավորեք. թե ինչպես իտալական փոքր քաղաքում կանգնեցրին կորոնավիրուսը


Իտալիայի հյուսիսում գտնվող փոքր քաղաքում խելացի փորձարկման շնորհիվ դադարեցրել են կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը:

Երբ Վենետիկի հարևանությամբ գտնվող Վո Էուգանեո կոմունան հայտնվեց COVID-19-ի եվրոպական բռնկման էպիկենտրոնում, այստեղ հենց սկզբից սկսեցին համատարած թեստավորել ողջ բնակչությանը: Քաղաքի բոլոր 3,4 հազար բնակիչները, անկախ ախտանշանների առկայությունից, կորոնավիրուսի թեստավորում անցան: Այն մարդկանց, որոնց մոտ կորոնավիրուսը հաստատվեց, ուղարկեցին խիստ կարանտինի: Եվ այն մարդկանց, որոնք շփվել էին նրանց հետ, նույնպես:

Imperial College London համալսարանի պրոֆեսոր Անդրեա Կրեսանտին, որ մասնակցել է տվյալ փորձարկմանը,  իտալական և բրիտանական ԶԼՄ-ներին պատմել է, որ 10 օր անց բոլորին երկրորդ անգամ են թեստավորել, և արդյունքը ցույց է տվել, որ հիվանդացածների թիվը նվազել է 90 տոկոսով:

Վոյում, որտեղ փետրվարի 22-ին արձանագրվել է կորոնավիրուսից առաջին մահն Իտալիայում, քաղաքային առողջապահական մարմիններին հաջողվել է լիովին դադարեցնել վարակի տարածումը: «Թեստավորումը չափազանց կարևոր էր, այն բազմաթիվ կյանքեր փրկեց»,- ասել է լրագրողներին քաղաքապետ Ջուլիանո Մարտինին:

Այս շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ  արեց բոլոր երկրներին ջանասիրաբար թեստավորել բնակչությանը՝ հետևելով Հարավային Կորեայի և Թայվանի օրինակին: «Մեր հիմնական ուղերձն է՝ թեստավորեք, թեստավորեք, թեստավորեք»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

Պրոֆեսոր Անդրեա Կրեսանտիի խոսքով՝ Վո Էուգանեոյում թեստավորել են բոլորին, ներառյալ ախտանշաններ չունեցող անձանց: Կորոնավիրուսով վարակված, ախտանշաններ ունեցող անձանց և ախտանշաններ չունեցող վարակակիրների հարաբերակցությունը եղել է 1:10, այսինքն՝ մեկ ախտանշան ունեցող վարակակրին ընկել է 10 ախտանշան չունեցող վարակակիր: Բոլորին մեկուսացրել են:

«Երբ մարդկանց թեստավորեցին երկրորդ անգամ, պարզվեց, որ դրական արդյունքների մակարդակը նվազել է 90 տոկոսով»,- ասել է փորձագետը:

Կարևոր է, որ կրկնակի թեստավորումով բացահայտվել է վեց վարակված՝ առանց ախտանշանների, նրանց  տեղավորել են կարանտինում: «Եթե նրանց չբացահայտեինք, վարակը կշարունակեր տարածվել»,- ասել է Անդրեա Կրեսանտին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում:

Պրոֆեսորը կարծում է, որ թեպետ որևէ առանձին երկրի բոլոր բնակիչներին հնարավոր չէ թեստավորել, շատ կարևոր է թեստավորել գոնե ախտանշաններ չունեցող, սակայն հիվանդացածների հետ շփված անձանց:  

Այս փորձը նախատեսում են տարածել ողջ Վենետո տարածաշրջանում, որտեղ օրական 11 հազար թեստ կանցկացնեն:

Աղբյուրը՝ BBC

Աշխարհում նոր կորոնավիրուս Իտալիա

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին