Հունիսի 22-ին պաշտոնապես հաստատվեց ձուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանադ Կարապետյանի մասնակցությունն օլիմպիական խաղերին, որտեղ պայքարի մեջ են մտնում երկրագնդի 25 ուժեղագույն ձյուդոիստները։
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը խոսում է նախապատրաստությունց, նշում, որ օլիմպիական խաղեր տանող ճանապարհը բարդ էր և շեշտում, որ Տոկիո է գնում միայն ու միայն ոսկու հետևից։
-Ճանապարհը դեպի օլիմպիական ուղեգիր շատ բարդ էր ու դժվար։ 3 տարի շարունակ քրտաջան ու անմնացորդ նվիրումով մարզվել եմ, որպեսզի մասնակցեմ խաղերին։ Փառք Աստծո, ամեն բան լավ ստացվեց։ Երազանքներիցս մեկը կատարվեց։ Իսկ հիմա արդեն պատրաստվելու եմ գլխավոր մեկնարկին։
Ծաղկաձորում հագեցած ուսումնամարզական հավաքների եմ մասնակցել, հուլիս 1-ից միջազգայն հավաքի կմասնակցեմ Խորվաթիայում, արից հետո մարզումներս կշարունակեմ Երևանում կ և կուղևարվենք Տոկիո։ Տրամադրվածությունս մարտական է։
-Խորվաթիայում մասնակցելու եք երկշաբաթյա օլիմպիական մարզումային ճամբարի։ Ինչ է այն իրենից ներկայացնում ։
Ճամբարը կրում է «Դեպի ոսկին» անվանումը: Սա շատ լավ հնարավորություն է, քան որ աշխարհի ուժեղագուն մարզիկներն են այստեղ լինելու, շատ կան սպարինգ մրցակցներ։ Կարելի է բարձր մակարդակով և գրագետ պատրաստվել։ Ամեն բան հրաշալի և ըստ պլանավորածի է ընթանում։
-Գնում եմ Տոկիո․․․
-Օլիմպիական խաղերին մասնակցությունն ինձ համար հնարավորություն է՝ հասնել իմ նպատակին, իմ երազանքին, որին գնում եմ փոքր տարիքից։
Բացի այդ, այս պահին մեր երկիրն այնքան էլ հեշտ ժամանակներ չի ապրում։ Մեծ ցանկություն ունեմ մեդալ նվաճելու, որպեսզի ուրախացնեմ իմ ժողովրդին, ամեն ինչ անելու եմ եռագույնը բարձրացնելու և հայրենակիցներիս ուրախության րոպեներ պարգևելու։
Գնում եմ Տոկիո՝ ոսկու հետևից։