Մի շարք լրագրողների հավատարմագրումը հետ կանչելու մասին Չինաստանի Կոմունիստական կուսակցության որոշումը երկրում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատվության տարածումը սահմանափակելու քայլ է։ Այդ մասին հայտարարություն տարածել է ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն։
Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին դադարեցնել նմանատիպ գործողությունները և միավորել ուժերն այլ երկրների հետ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: