f

Անկախ

Վարկանիշային ցուցանիշներ պրոֆեսիոնալ սպորտում. Պարաաթլետիկայի ֆեդերացիա


2020 թվականի նոյեմբերին Հայաստանում հիմնադրվեց «Պարաաթլետիկայի ֆեդերացիան»՝ համանախագահությամբ պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանի, Հայկ Աբգարյանի, Օնիկ Հովակիմյանի: Ֆեդերացիայի գլխավոր նպատակը Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացումն է:  Ֆիզիկական և հոգեբանական շատ դժվարություններ հաղթահարած պարալիմպիկ մարզիկները նաև նոր առաքելություն են ստանձնել՝ ճանապարհ հարթել  հաշմանդամություն ունեցող նոր սերնդի համար:

Ավելի քան 25 տարվա պարալիմպիկ սպորտի վարպետ  Ստաս Նազարյանը 42 տարեկան է: 10-ը տարեկանում Սպիտակի երկրաշարժի հետևանքով ոտքը ծնկից վերև ամպուտացրեցին: Կարելի է ասել մեկ ոտքով, բայց ապրելու կրկնակի ցանկությամբ, Ստասն ավելի ամուր կանգնեց գետնին՝ ընտրելով սպորտային ուղին:1990թ. ընդգրկվեց «Փյունիկ» հաշմանդամություն ունեցողների միության կազմում և սկսեց հաճախել մարզավերականգնողական ճամբարներ: 1994թ. ընտրեց առագաստանավային սպորտաձևը: Ընկերոջ՝ Հայկ Աբգարյանի հետ նույն տարում Անգլիայում մասնակցեցին աշխարհի, հաջորդ տարի Իսպանիայում՝ Եվրոպայի առաջնություններին, այդպես շարունակ: Վերջերս մասնակցեցին Լեհաստանի Եվրոպայի առաջնությանը, ու արդեն մեկ ներկայացուցիչ լինելու է Տոկիոյում ՝ օգոստոսին: Պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակցություն, վարկանիշային ցուցանիշներ պրոֆեսիոնալ սպորտում, ամառային և ձմեռային սպորտաձևեր, լեռնադահուկային վազք, սայլակավազք.  սպորտային հաջողություններն առ այսյօր ուղեկցում Ստասին և Հայկին:

«Պարաաթլետիկայի ֆեդերացիան» գործում է բարեգործական հիմունքներով՝ շուրջը խմբելով ոչ միայն զինհաշմանդամություն ունեցող անձնանց՝ պասիվ կյանքից դեպի ակտիվ-սպորտային կյանք մոտիվացնելու նպատակով: Անկախ սեռից, տարիքից, հաշմանդամության կարգից, պրոֆեսիոնալ թե սիրողական  սպորտային ուղուց, ֆեդերացիան ձեռք է մեկնում բոլորին: Այս պահին 50 ակտիվ մասնակից  է ընդգրկված ֆեդերացիայում. այս թիվը պարբերաբար աճում է, քանի որ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած հարյուրավոր տղաներ հետո կհամալրեն ֆեդերացիայի շարքերը:

Ֆեդերացիան գործում է ինքնաֆինանսավորմամբ: Տեղական ընկերություններից «Գրանդ սպորտն» արդեն 2 տարի է տղաներին իր ծառայութուններից անվճար օգնելու աբոնեմենտ է նվիրում. հուսով են՝ նմանատիպ առաջարկները վարակիչ կլինեն այլ ընկերությունների կողմից ևս:

«Ֆեդերացիայումներգրավվելցանկացողներիթիվըբավականինմեծէ, սակայնմենքունենքգույքիխնդիր:Պատերազմիընթացքում, ցավոք, ունեցանքշատզինհաշմանդամներ, որոնցցանկանումենքներգրավվելսպորտումևմերկյանքիփորձըփոխանցելիրենց: Փորձումենքմերծանոթների, բարեկամներիմիջոցովստեղծելորոշակիհնարավորոություններ, որպեսզիիրականացնենքմերծրագրերը:Մերսպորտայինոգինևֆիզիկականմարզվածությունըտեղումէ, սակայնունենքգույքիխնդիր:Մերսայլակներըշատհինեն, սայլակներիհնություննուոչպիտանելիությունըմեծխոչընդոտներենմերսպորտայինհաջողություններիճանապարհին, կարելիէասելգույքիհնությանպատճառովկորցնումենքմերհաջողության 50% -ը:ՎերջերսմասնակցեցինքԼեհաստանումկայացածպարաաթլետիկայիԵվրոպայիառաջնությանը: Առաջատարհորիզոնականներզբաղեցրածմարզիկներըմեզհետխոսելիսասացին, որտեսնումենմերուժնումարզվածությունը, սակայն 20 տարվահնությունունեցողգույքովանհնարէհաջողություններգրանցել:Լավ կլինի, որ մեր ներկայացուցիչը Տոկիոյի խաղերում Հայաստանը ներկայացնի արդեն նոր գույքով, որը կմեծացնի հաղթանակի շանսերը: Մերֆեդերացիանցանկանումէգտնելմիջոցներնորգույքձեռքբերելուհամար:Այդգույքըմնայունէևծառայելուէմերերկիրը, մերազգըաշխարհիններկայացնելուհամար» :

Ֆեդերացիայում առայժմ  ներկայացված են լեռնադահուկային սպորտը, դահուկավազքը, ծանրամարտը, սայլակավազքը. շուտով գնդի հրումն էլ կավելանա: Համահիմնադիրները և՛ ֆեդերացիայի վարչական, և՛ մարզչական գործունեությամբ են զբաղվում. թիմում գործող պրոֆեսիոնալ պարալիմպիկ մարզիչներ են, ունեն նաև պրոֆեսիոնալ հոգեբանական ծառայություն: Դժվար սպորտային պայքարին տղաները պատրաստվում են ամենօրա ինտենսիվ մարզումներով՝ Ծաղկաձորի սպորտբազայում: Մեկնումից 30-40 օր առաջ մարզումները կշարունակեն Արտաշատում: Նույն կազմով հունիսի 1-5-ը Լեհաստանում սայլակավազքի եվրոպայի առաջնությանն են մասնակցել:

Սպորտային ակտիվ կյանք ապահովելով օգնել հաշմանդամություն ունեցող անձանց և միաժամանակ կրթել հասարակությանը. «Պարաաթլետիկայի ֆեդերացիան» կրթական-հասարակական շատ անելիքներ է դրել իր առաջ՝ հանրային վայրերի հարմար կահավորումից մինչև հոգեբանական հավասար մոտեցում:

Սպորտումպայքար  մրցանակային տեղերի, իսկ հասարակական կյանքում՝ հավասար հնարավորությունների համար է՝ յուրաքանչյուր նոր օրվա հետ արթնացող նոր հույսով:

Ավելին տեսանյութում ՝ https://fb.watch/6qTXlpBaTM/

Սպորտ Պարաաթլետիկայի ֆեդերացիա

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին