Լևոն Արոնյանը Goldmoney Asian Rapid արագ շախմատի մրցաշարի միանձնյա առաջատարն է: Ավարտվեց մրցաշարի առաջին փուլը, որում բոլոր 16 մասնակիցները միմյանց միջև անցկացրին մեկական պարտիա: Արոնյանը 15 պարտիաներից 6-ում հաղթեց, 9-ում ոչ-ոքի խաղաց և չկրեց ոչ մի պարտություն: Վաստակած 10,5 միավորով նա ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հաջորդ փուլում մրցաշարին կմասնակցեն առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները: Ամենայն հավանականությամբ, Արոնյանը կմրցի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգասիի հետ: Փլեյ-օֆֆ փուլում հաղթողը կորոշվի նոկաուտ մրցակարգով: