f

Անկախ

Մեկնարկել է Հայաստանում ապաստան հայցողների նոր կացարանի շինարարությունը


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը:

Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.358.000 եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից: Այս առիթով Հայաստան են ժամանել  Դանիայի Թագավորության միգրացիայի հարցերով դեսպան Նիկոլայ Ռուգեին և ներգաղթի ու ինտեգրման նախարարության ապաստանի հարցերով վարչության ստորաբաժանման ղեկավար Անդերս Շլյութթեր-Հվելպլունդը, որոնք այցելեցին նաև Միգրացիոն ծառայություն:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը երախտագիտություն հայտնեց ժամանակավոր կացարանի կառուցմանը մասնակցելու համար և նշեց, որ նույնիսկ համավարակով պայմանավորված՝ ապաստան հայցողների թիվը Հայաստանում շատ փոքր նվազման միտում է արձանագրել, և նոր՝ առավել մեծ հնարավորություններով կացարանի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է։ Միևույն ժամանակ Ա․ Ղազարյանն անդրադարձավ Հայաստանում միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին և իրականացվող աշխատանքներին, որը նաև դրական ազդեցություն կունենա ապաստանի համակարգի բարելավման վրա։

Դեսպան Ռուգեին բարձր գնահատեց Հայաստանում միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ ապաստան հայցողների կացարանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Նա նաև նշեց, որ Դանիան ներկայումս որոշակի քայլեր է իրականացնում դեպի իրենց երկիր անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ՝ միաժամանակ աջակցելով և համագործակցելով այլ երկրների հետ։

Նոր կացարանը, որը նախատեսված է 100-120 ապաստան հայցողի համար, կառուցապատողի հավաստմամբ, պատրաստ կլինի 2022 թ-ի կեսերին: Շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնարար Վաչե Տերտերյանը, ով բարձր գնահատեց միջազգային գործընկերների ներդրումը ոլորտի բարելավման գործում: Ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը, որն իր գոհունակությունը հայտնեց ծրագրում իրենց մասնակցության առթիվ: ՄԾ պետ Ա.Ղազարյանը նկատեց, որ այս նախաձեռնությամբ Հայաստանում ապաստան հայցողների կենսապայմանները համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին, և բարելավվում է Հայաստանի՝ 1951 թ-ի փախստականների կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման որակը: 

Ծրագիրն իրականացվում է ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող միգրացիայի և սահմանների կառավարման ծրագրային փաթեթի շրջանակներում:

Կոտայքի մարզ ապաստան հայցողներ

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին