Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանն այսօր՝ հունիսի 28-ին, վերադարձել է աշխատանքի։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։
Մեղրիի քաղաքապետն այդ առնչությամբ այլ մանրամասներ չհայտնեց։
Հիշեցնենք, որ Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն։
Համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել էր գնդապետ Ա. Թադեւոսյանի եւ գնդապետ Ա. Գեւորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։
Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։