56 կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայի Ռոզետո Դելի Աբրուցի քաղաքում անցկացված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայ մարզիկն անցկացրել էր 4 մենամարտ և տարել միայն վստահ հաղթանակներ։ Եզրափակիչ մենամարտում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սանը նոկաուտով հաղթել էր իռլանդացի Ադամ Բրաիան Հեսիոնին: