Մարտի 18-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիսում, որտեղ իրականացրել է «Եփրատի վահան» և «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիաները, 4 քուրդ զինյալի է սպանել։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի ՊՆ֊ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալները կրակ են բացել թուրքական ստորաբաժանումների ուղղությամբ։
Նշենք, որ քուրդ զինյալները սպանվել են թուրքական զինուժի իրականացրած գործողությունների հետևանքով։